Air India-ի ինքնաթիռը կործանվել է շարժիչներում վառելիքի պակասի պատճառով․ նախնական հետաքննություն
12.07.2025,
15:29
Նախնական հետաքննությունը պարզել է, որ Air India-ի Boeing Dreamliner-ը կործանվել է երկու շարժիչներում վառելիքի մատակարարման խափանման պատճառով
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախնական հետաքննությունը պարզել է, որ Air India-ի Boeing Dreamliner-ը կործանվել է երկու շարժիչներում վառելիքի մատակարարման խափանման պատճառով։
Համակարգի անջատման պատճառները պարզ չեն։
Bloomberg-ի հաղորդագրության համաձայն՝ շարժիչներում վառելիքի մատակարարման համակարգը թռիչքից կարճ ժամանակ անց անջատվել է։ Մոտ 10 վայրկյան անց անջատիչը վերադարձել է «աշխատանքի» ռեժիմի, սակայն շարժիչներից մեկը չի կարողացել հասնել անհրաժեշտ հզորության։
Air India-ի Ահմեդաբադից Լոնդոն թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել հունիսի 12-ին թռիչքից 30 վայրկյան անց։ Ինքնաթիռը, որը տեղափոխում էր 242 մարդ, բախվել է տեղի քոլեջի հանրակացարանի շենքին։ Զոհվել է ավելի քան 270 մարդ, այդ թվում՝ հանրակացարանի բնակիչները։ Վթարից հետո մեկ ուղևոր ողջ է մնացել։