Երևանում երթ է սկսվել՝ Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորությամբ

13.05.2024, 12:36
Երևանում այս րոպեներին երթ է անցկացվում՝ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ
Երևանում երթ է սկսվել՝ Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորությամբ
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում այս րոպեներին երթ է անցկացվում՝ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ։

Նա նախօրեին հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ այցելելու է ստեղծագործական միություններ՝ Գրողների միություն, Նկարիչների միություն, Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ և այլն։

Նշենք, որ Երևանի տարբեր շրջաններում վաղ առավոտից քաղաքացիները փակում են փողոցներ՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով։

Նրանք բողոքում են Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում իշխանությունների քաղաքականության դեմ (ըստ որի՝ Բաքվին են փոխանցվելու Տավուշի 4 գյուղերի տարածքները) և պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ոստիկանները բերման են ենթարկում ընդդիմադիր ակտիվիստներին։