Հայաստանի անվտանգությանը կհասցվեն անվերականգնելի վնասներ․ Թաթոյանն՝ Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիայի մասին (ՎԻԴԵՈ)

15.04.2024, 14:35
Թաթոյանը հայտարարում է, որ Հայաստանի անվտանգությանը կհասցվեն անվերականգնելի վնասներ․ ՎԻԴԵՈ
Հայաստանի անվտանգությանը կհասցվեն անվերականգնելի վնասներ․ Թաթոյանն՝ Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիայի մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Անվերականգնելի վնասներ կհասցվեն Հայաստանի, նրա բնակիչների անվտանգությանը, պետական սահմանների որոշման` կառավարության հայտարարած գործընթացը սկբունքային առումով հակասում է իրական դելիմիտացիային կամ սահմանազատմանը, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար ԱրմանԹաթոյանը։

 «Հայաստանի Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ, Բերքաբեր, Սևքար, Ծաղկավան, Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար, Բաղանիս սահմանային բնակավայրերում և Իջևան-Բերդ, Իջևան-Նոյեմբերյան ճանապարհների հատվածներում իրականացրել ենք մասնագիտական աշխատանքներ: Փաստերով է ապացուցվում, որ անվերականգնելի վնասներ կհասցվեն Հայաստանի, նրա բնակիչների անվտանգությանը և որ պետական սահմանների որոշման` Կառավարության հայտարարած գործընթացը սկբունքային առումով է հակասում իրական դելիմիտացիային կամ սահմանազատմանը», – նշել է Թաթոյանը։