419.49
4.25
387.52
+8
Եղանակը Երևանում
Հայ

ՊՆ պաշտոնյան 125.000 դոլար կաշառքի դիմաց զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ է կատարել

20:21
16 Ապրիլի 2024
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Մ.-ն, հանդիսանալով ՀՀ ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատներից մեկի զորակոչի բաժանմունքի պետի պաշտոնակատար, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, բժշկական կենտրոններից մեկի տնօրենի օժանդակությամբ մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ կեղծ բժշկական ախտորոշումների հիման վրա զինվորական ծառայության հերթական զորակոչից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատելու հիմքեր ստեղծելու համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 125.000 ԱՄՆ դոլար կաշառք, հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Մասնավորապես՝ 2022 թ. դեկտեմբերին Վ. Մ.-ն, տեղեկանալով, որ բժշկական կենտրոններից մեկի տնօրեն Ա. Մ.-ն հնարավորություն ունի ձեռք բերել զորակոչի ենթակա անձանց ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար հիմք հանդիսացող «Արախնոիդալ կիստա» ախտորոշմամբ բժշկական եզրակացություններ, 5 տարբեր զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու նպատակով նրան առաջարկել է գումարի դիմաց ձեռք բերել և իրեն տրամադրել հիշյալ կեղծ եզրակացությունները:

Ա. Մ.-ն, իր հերթին, համաձայնություն է ձեռք բերել իր ծանոթ՝ վերը նշված ախտորոշումն ունեցող Է. Հ.-ի հետ, որպեսզի վերջինս Վ. Մ.-ի մատնանշած զորակոչիկների փոխարեն խաբեությամբ տարբեր բժշկական հաստատություններում հետազոտություններ անցնի՝ խոստանալով յուրաքանչյուր հետազոտության դիմաց տրամադրել 20.000 ՀՀ դրամ:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Է. Հ.-ն զորակոչիկների փոխարեն Երևանի տարբեր բժշկական կենտրոններում 2023 թվականի հունվարից հուլիսն ընկած ժամանակահատվածում հետազոտություններ է անցել՝ այդ ընթացքում ներկայացնելով վերը նշված զորակոչիկների անձը հաստատող փաստաթղթերը:

Արդյունքում՝ կազմվել են զորակոչիկների տվյալներով կեղծ հետազոտման եզրակացություններ, որոնք Ա. Մ.-ն տրամադրել է Վ. Մ.-ին: Վերջինս էլ դրանց հիման վրա վերը նշված 5 զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու հիմքեր ստեղծելու համար յուրաքանչյուր դեպքում պահանջել և ստացել է 25.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից 2000-3500 ԱՄՆ դոլարը տվել է Ա. Մ.-ին: Ընդհանուր առմամբ Վ. Մ.-ն զորակոչիկների օգտին ապօրինի գործողությունները կատարելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 125.000 ԱՄՆ դոլար:

Վ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (5 դրվագ) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ նրան օժանդակած Ա. Մ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (5 դրվագ), 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 46-44-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
15 Մայիսի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում
Վաղը 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 3 վարչական շրջաններում
18:06
15 Մայիսի 2024
Օպերային հարակից փողոցներում բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին․ տեղում մեծ թվով ոստիկաններ են
Տեղում մեծ թվով ոստիկաններ են, որոնք շղթայով շրջապատել են թատրոնի շենքը։ Նրանց ձեռքում նկատվում են արցունքաբեր գազի գլանակներ
15:38
15 Մայիսի 2024
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել
Պայմանագիրը լայն հանարավորություն է ընձեռում Արդշինբանկին ընդլայնել իր վարկային պորտֆելը՝ ներգրավելով նոր ՄՓՄՁ հաճախորդներ
15:05
15 Մայիսի 2024
Ձերբակալվել են «Ազատազէն»–ի հիմնադիրն ու ևս 4 անձ․ իրավապաշտպանները նշում են, որ ձերբակալությունն ապօրինի է
Հայաստանում գիշերը ձերբակալվել է 5 անձ զենք–զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով
14:21
15 Մայիսի 2024
Դավիթաշեն-Աշտարակի խճուղի հատվածում նոր արագաչափ է տեղադրվել
ՃՈ–ն զգուշացնում է․ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի հատվածում նոր արագաչափ է տեղադրվել
11:32
15 Մայիսի 2024
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով
11:14
15 Մայիսի 2024
Այսօր Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ են փակվելու
Ուշադրություն․ այսօր Երևանի կենտրոնի մի շարք փողոցներում սահմանափակվելու է երթևեկն ու քաղաքացիների տեդաշարժը
23:01
14 Մայիսի 2024
Ռուս սահմանապահների մի մասը կմնա Հայաստանում․ ՌԴ ԱԴԾ ղեկավար
Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում, ասել է ՌԴ ԱԴԾ տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը
20:45
14 Մայիսի 2024
Պարզվել է Երևանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում նորածնին թողած մոր ինքնությունը
Եկեղեցու բակում նորածնին թողած մայրը ներկայացվել է քննչական բաժին
15:34
14 Մայիսի 2024
Փաշինյանը ցանկություն է պահել, որ Հայաստանը 2024 թ․ին դառնա ԵՄ անդամ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե երբ կցանկանար Հայաստանը տեսնել ԵՄ անդամ, եթե կարողանար ցանկություն պահել․ ՎԻԴԵՈ
15:07
14 Մայիսի 2024
«Ձեր երգը վաղուց երգած է»․ իշխանության ներկայացուցիչները կոշտ քննադատել են Հայ Առաքելական Եկեղեցուն և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը
Հայաստանում գործող իշխանության ներկայացուցիչները կտրուկ քննադատել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ու Հայ Առաքելական Եկեղեցուն՝ մեղադրելով նրանց պետականակործան գործունեության մեջ
13:05
14 Մայիսի 2024
Սոցցանցերում գրել է իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծելու, ստորացնելու, բանտերում սատկացնելու վերաբերյալ․ հարուցվել է քրվարույթ
Սոցցանցերի օգտատերերից մեկը գրել է իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծելու, ստորացնելու, բանտերում սատկացնելու վերաբերյալ․ հարուցվել է քրվարույթ