«Ձեր երգը վաղուց երգած է»․ իշխանության ներկայացուցիչները կոշտ քննադատել են Հայ Առաքելական Եկեղեցուն և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը
14.05.2024,
15:07
Հայաստանում գործող իշխանության ներկայացուցիչները կտրուկ քննադատել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ու Հայ Առաքելական Եկեղեցուն՝ մեղադրելով նրանց պետականակործան գործունեության մեջ
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում գործող իշխանության ներկայացուցիչները կտրուկ քննադատել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ու Հայ Առաքելական Եկեղեցուն՝ մեղադրելով նրանց պետականակործան գործունեության մեջ։
Ընդդիմադիր շարժումը դեմ է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատմանն ու Տավուշի 4 գյուղերի տարածքների փոխանցմանը։ Մայիսի 4–ին Տավուշից մեկնարկել է երթ, և մայիսի 9–ին հասել է Երևան՝ կազմակերպելով հանրահավաք։ Շարժման ակտիվիստները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը զառանցանք է անվանել անցումային կառավարության մասին ընդդիմության հայտարարությունները։
«Հրապարակից հնչում են զառանցանքներ անցումային կառավարության մասին։ Հարց է ծագում, թե ի վերջո ում է փոխանցելու իշխանությունը այդ ժամանակավոր կառավարությունը։ Մի անգամ մի ալբանացի մի առիթով ասել է՝ «Իշխանությունը հո ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես»։ Հիմա նույն ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը։ Ախորժակներիդ քացախ, ձեր երգը վաղուց երգած է, իսկ շարժում կոչվածն արդեն իսկ մարած է», – գրել է Չախոյանը Facebook–յան իր էջում։

«Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն իր հերթին նշել է, որ հայ ժողովուրդը մի 1700-ամյա առասպել պետք է վերջնական և հիմնահատակ կոտրի։ Նա նաև մեղադրել է Հայ Առաքելական Եկեղեցուն հայկական պետականության կործանման մեջ։
«Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին։ Բացի նրանից, որ նա պետք է ավելի քան 100-ամյա առասպելներ ու կարծրատիպեր կոտրի, որպեսզի կարողանա նավարկել փոթորկոտ այս ծովում, փաստացի նա նաև մի 1700-ամյա առասպել էլ պետք է վերջնական և հիմնահատակ կոտրի, թեև մասամբ դա իրականացրել է պետականություն հիմնելով։
Բայց քանի որ եկեղեցին բացահայտում է իր իրական նպատակները, այն է իր ներքին և արտաքին խմբակային շահի համար զոհաբերել ՀՀ պետականությունը՝ խաղալով յուր հետևորդների հավատքի և զգացմունքների հետ, շռայլելով սուտ խոստումներ, ժողովուրդը վերջնական գնահատական պետք է տա այդ կառույցին և նրա պետականակործան նպատակներին։
1700-ամյա պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ կրկնված հայկական պետականության կործանման մեջ ունեցած եկեղեցու անմիջական ավանդը սպառվելու է, Հայաստանի Հանրապետությունը չի ընկրկելու», – գրել է Թորոսյանը Facebook–յան իր էջում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, Facebook–ում մեկնաբանելով Երևանում անցկացվող անհնազանդության ակցիաները, որտեղ ցուցարարները փակում են ավտոբուսների ճանապարհը, գրել է․ «Սա է՞ ձեր պատկերացրած «Հոգևոր Հայաստանի» հաղթանակը։ Բրավո, ի՞նչ ասեմ, ուղղակի բրավո։ Եկեղեցին ո՞նց պիտի այս ամբողջ կեղտը իր վրայից մաքրի, չգիտեմ»։

Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առանցքային թեզերից մեկն է։ Այս թեզը հնչեցրեց շարժման առաջնորդ արքեպիսկոպոս Գալստանյանը ցուցարարներին ուղղված իր ելույթներից մեկում՝ մատնանշելով Հայաստանում ժամանակավոր (անցումային) կառավարություն ստեղծելու անհրաժեշտությունը։ Նախկինում նա բազմիցս հայտարարել է, որ իշխանությունը գլխավորելու հավակնություններ չունի, և շարժումը կրում է բացառապես համախմբող բնույթ։
Հայ Առաքելական Եկեղեցու արձագանքը
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը պատասխանել է իշխանական Արսեն Թորոսյանի հակաեկեղեցական հայտարարություններին։
«Չեմ կարծում կարիք կա անհեթեթությունները մեկնաբանել: Միայն կավելացնեմ, որ մտավորական երևալու համար ոչ թե պետք է ակնհայտ իրողությունները առասպելաբանություն համարել, այլ նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից», – հայտարարել է արքեպիսկոպոսը։