Ռուս սահմանապահների մի մասը կմնա Հայաստանում․ ՌԴ ԱԴԾ ղեկավար

14.05.2024, 23:01
Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում, ասել է ՌԴ ԱԴԾ տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը
Ռուս սահմանապահների մի մասը կմնա Հայաստանում․ ՌԴ ԱԴԾ ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում, ասել է ՌԴ ԱԴԾ տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։

«Մեր ներկայությունը Հայաստանում, ի դեմս սահմանապահների, պահպանվում է», – ասել է նա Դաշնության խորհրդում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։ Նա պարզաբանել է, որ ռուս ահմանապահները պահպանելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ։

Բորտնիկովը տեղեկացրել է, որ Երևանը խնդրել է դուրս հանել ՌԴ սահմանապահների ժամանակակից օպերատիվ խմբերը սահմանազատման գծից, նման որոշում է ընդունվել։ Հայկական կողմի խնդրանքով կփակվի նաև սահմանակետը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեցրել են ռուս զինվորականների և սահմանապահների դուրս բերումը Հայաստանի մի շարք մարզերից՝ Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Արարատի մարզ։ Բարձր մակարդակի վրա հավանության է արժանացել նաև «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների գործունեության դադարեցման որոշումը։