Երևանն ու Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ
15.04.2024,
12:51
Երևանն ու Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանն ու Ղազախստանի մայրաքաղաք Աստանան հռչակվել են քույր քաղաքներ։
Երևանի և Աստանայի միջև ստորագրվել է համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիր, որով կողմերը պարտավորվել են գործակցություն ծավալել տեղական ինքնակառավարման, քաղաքային տնտեսության ծառայությունների կառավարման, մշակույթի, սպորտի, կրթության և զբոսաշրջության, շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական ապահովության և առողջապահության, հասարակական տրանսպորտի և երթևեկության կառավարման, ինչպես նաև գործարար շրջանակների ու մի շարք այլ ոլորտներում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Աստանայի ակիմ (քաղաքապետ) Ժենիս Կասիմբեկը։