Երևանի գլխավոր պողոտաներից մեկում երթևեկի փոփոխություն է նախատեսված (ՍԽԵՄԱ)
16.04.2024,
10:15
Այսօրվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում․ ՍԽԵՄԱ

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում՝ կից ներկայացվող երթևեկության կազմակերպման սխեմայի համաձայն, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Վարշավյան փողոցից դեպի Ազատության պողոտա «միայն դեպի աջ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «դեպի աջ և ձախ» ուղղություններով:
Ազատության պողոտայից դեպի «Լամբադա» կամուրջ ուղղությամբ կարգելվի հետադարձը դեպի Բաբայան փողոց խաչմերուկ:
Նշված ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ: