ԱՄՆ–ն, հնարավոր է, խստացնի իմիգրացիոն օրենքները

08.05.2020, 21:03
ԱՄՆ–ն, հնարավոր է, խստացնի իմիգրացիոն օրենքները
ԱՄՆ–ն, հնարավոր է, խստացնի իմիգրացիոն օրենքները

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ներգաղթի մասնակի արգելքի մասին սահմանված հրամանագիրը երկարացնելու հնարավորությունը, ինչպես նաև ներդնել երկիր մուտք գորելու լրացուցիչ սահմանափակումներ, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով The Wall Street Journal թերթին։

Ինչպես հայտնում է հրատարակությունը, նոր հրամանագրով, որը կարող է ստորագրել արդեն մայիսին, կարգելվի տրամադրե H1-B աշխատանքային վիզա բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետների համար, H2-B վիզա` ժամանակավոր աշխատողների համար, որոնք չեն աշխատում գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև ուսանողական վիզաներ` աշխատանքի իրավունքով։ Այս սահմանափակումների գործողությունը կարող է երկարացվել մի քանի ամսով կամ անգամ տարով։ Թերթի աղբյուրների հաղորդմամբ, այս միջոցները քննարկելիս վարչակազմը ղեկավարվում է նրանով, որ այս քայլը լայն աջակցություն կստանա հասարակության շրջանում կորոնավիրուսի տարածման ֆոնին։

Թրամփն ապրիլի 22–ին ստորագրել է մի շարք կատեգորիաների համար երկիր ներգաղթելու 60–օրյա արգելքի մասին հրամանագիրը կորոնավիրուսի բացասական տնտեսական հետևանքների պատճառով։ Սահմանափակումները վերաբերում են այն անձանց, ովքեր հրամանագրի ստորագրման պահին գտնվում են ԱՄՆ–ի սահմաններից դուրս և չունեն գործող իմիգրացիոն վիզա և ճամփորդական այլ փաստաթղթեր։ Միաժամանակ, չի սահմանափակվում ապաստան կամ փախստականի կարգավիճակ խնդրելու իրավունքը։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ փաստաթուղթը չի տարածվի ԱՄՆ ժամանակավոր այցելողների և ֆերմերային տնտեսության աշխատակիցների վրա։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, որը կատարում է հաշվարկներ դաշնային և տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, ԱՄՆ–ում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 1,2 մլն դեպք, մահացել է ավելի քան 75,6 հազար մարդ։–0–