Այո, ես փաստում եմ, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է. ՊԵԿ նախագահ

06.04.2021, 18:17
ՊԵԿ նախագահը փաստում է, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է
Այո, ես փաստում եմ, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է. ՊԵԿ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ երկրի տնտեսությունը վերականգնվում է, հաղորդում է arka.am–ը։

«Դատելով առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից կատարված վերլուծական տվյալներից՝ այո, ես փաստում եմ, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է, քանի որ դրա մասին են խոսում և՛ շրջանառության ծավալները, և՛ հավաքագրված հարկերը», – ասել է նա։

Հովհաննիսյանը նաև նշել է, որ տնտեսության վերականգնումը գնահատելու համար անհրաժեշտ է հետևել վիճակագրական տեղեկատվությանը։

Տնտեսությունը թվերով և կանխատեսումներ

Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2021թ.–ի պետբյուջեում սահմանված է 3,2%–ի չափով, գնաճն ամրագրված է 4%–ի սահմանում (±1,5%)։

ՀՀ ԿԲ–ն դեպի նվազում է վերանայել 2021թ.–ի տնտեսական աճի կանխատեսումը` նախկին 2%–ից մինչև 1,4%։ Միաժամանակ կարգավորիչն ակնկալում է, որ կառավարությունն այս տարի ավելի արդյունավետ կիրականացնի նախատեսված կապիտալ ծախսերը, ինչը թույլ կտա տնտեսությանը վերականգնվել ավելի արագ տեմպերով, քան ակնկալվում էր։

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը 2021թ.–ին Հայաստանի իրական ՀՆԱ–ի աճը կանխատեսում է մինչև 3,2%–ի սահմանում և 2022թ.–ին` 4%–ի սահմանում։

ՀԲ–ն ակնկալում է, որ Հայաստանի տնտեսությունը 2021թ.–ին կաճի 3,4%–ով, իսկ 2022թ.–ին` 4,3%–ով։

ԱՄՀ–ն 2021թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կանխատեսում է 1%–ի սահմանում։–0–