Մանկական ավանդ. ներդրում` հանուն երեխայի բարեկեցիկ ապագայի

26.06.2017, 12:21
Ժամանակակից բանկային ոլորտը թողարկում է բանկային պրոդուկտների լայն տեսականի` նոր հաճախորդներ ներգրավելու և բնակչության բոլոր շերտերին ընդգրկելու նպատակով։
Մանկական ավանդ. ներդրում` հանուն երեխայի բարեկեցիկ ապագայի

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ժամանակակից բանկային ոլորտը թողարկում է բանկային պրոդուկտների լայն տեսականի` նոր հաճախորդներ ներգրավելու և բնակչության բոլոր շերտերին ընդգրկելու նպատակով։ Բանկերն անգամ ուշադրություն են դարձնում երեխաներին, չէ՞ որ նրանք, երբ մեծանան, կդառնան իրենց պոտենցիալ հաճախորդները։ Մանկական ավանդները, պլաստիկ քարտերն ու բանկային այլ պրոդուկտները երեխայի ֆինանսական պաշտպանվածության գործիքներն են։ Հայաստանում դրանցից ամենատարածվածը մանկական բանկային ավանդներն են, որոնց հիմնական նպատակն է կուտակել կապիտալ` երեխայի ուսման ծախսերը հոգալու նպատակով։

Բանկերը երեխաների համար նախատեսված ավանդների մեծ մասը բացում են «երրորդ անձի օգտին» սկզբունքով։ Այսինքն, ավանդը բացում են ֆիզիկական անձինք, ռեզիդենտները կամ ոչ ռեզիդենտները (ծնողները)` հօգուտ անչափահաս երրորդ անձի (երեխայի)։ Այս դեպքում ծնողը կարող է տնօրինել ավանդը, համալրել կամ հետ կանչել այն մինչև երեխայի չափահաս դառնալը։

Загружается новость ... "Право"

Ավանդի մեկ այլ տեսակ է` բացել այն երեխայի անունով։ Դեպոզիտը բացվում է երեխայի անունով ֆիզիկական անձանց` ռեզիդենտների կամ ոչ ռեզիդենտների, օրինակ` ծնողների կամ խնամակալների կողմից, ովքեր հանդես են գալիս որպես երրորդ անձ։ Այս դեպքում դրամական միջոցները կարող է տնօրինել բացառապես երեխան, սակայն միայն չափահաս դառնալուց հետո։ Երեխայի համար նախատեսված այսպիսի ավանդատեսակը մի շարք երկրներում գտնվում է խնամակալության և հեգաբարձուների մարմինների պաշտպանության ներքո։

Սակայն Հայաստանում, անկախ մանկական ավանդի տեսակից, միջոցները տնօրինում է ծնողը/խնամակալը (ավանդատուն), օրինակ, մինչև երեխայի չափահասությունը, նա կարող է լուծարել ավանդի պայմանագիրը։

Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 30-րդ հոդված)՝  տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներն իրավունք ունեն առանց ծնողների, որդեգրողների կամ խնամակալների համաձայնության ավանդներ ներդնել վարկային կազմակերպություններում և տնօրինելու դրանք:  

Բանկերը՝ երեխաներին

Այսօր Հայաստանում գործող 17 բանկերից  9-ը երեխաների համար ավանդներ են  տրամադրում: Ընդ որում՝ 5 բանկ հնարավորություն է ընձեռում ավանդ բացել հօգուտ երրորդ անձի  (երեխայի) սկզբունքի հիման վրա, իսկ 4 բանկ՝  երեխայի անունով:

Հօգուտ երրորդ անձի մանկական ներդրում կատարելու հնարավորություն են ընձեռում ՎՏԲ –Հայաստան Բանկը  «Մանկություն» ավանդով և HSBC Բանկ Հայաստանը՝ «Մանկական կուտակային ժամկետային ավանդով»,  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը՝ «Ավանդ՝ երեխաների համար,  «Հայբիզնեսբանկը»՝ «ՄԱՆԿԻԿ», Արարատբանկը՝   «Մանկական»:

Երեխայի անունով ավանդի հնարավորություն է ընձեռում Յունիբանկը՝  «Ընտանեկան կապիտալ» ավանդատեսակով, Պրոմեթեյ Բանկը՝ «Մանկան», Կոնվերսբանկը՝ «Մանուկ», Հայէկոնոմբանկը՝  «Մանկական» ավանդատեսակներով:

Ո՞րն է տարբերությունը

Մանկական ավանդների պայմանները մի փոքր տարբերվում են դասականներից: Ավանդի ձևակերպումն իրականացվում է ավանդատուի և երեխայի անձերը հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ: Սովորաբար մանկական ավանդի սկզբնական գումարն այդքան էլ մեծ չէ, թեև որոշ բանկերում գումարի սահմանափակումներ չկան:

Ավանդի ժամկետը կազմում է 1-18 տարի: Ընդ որում, անկախ ներդրման ժամկետից, կարելի է երկարացնել ավանդները և համալրել դրանք ամբողջ ժամկետի ընթացքում: Մանկական ավանդների տոկոսադրույքները հաճախ 1-2 տոկոսային կետով ցածր են դասական ավանդների տոկոսադրույքներից:

Բանկ

Տոկոսադրույք

Ժամկետ

Նվազ.գումար

 

ՎՏԲ-Հայաստան Բանկ

«Մանկություն»

AMD վերաֆինանսավորման տոկոսադրույք` +0,5% (6.5%)

1-15 տարի

AMD 30 000

HSBC Բանկ Հայաստան

«Մանկական կուտակային ժամկետային ավանդ»

AMD 10.50% -12%

USD 4-5%

EUR 2-5%

3-18 տարի

AMD 100,000

USD/EUR 500 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ_

«Ավանդ երեխաների համար»

AMD 11.5%

USD 5.5%

մինչև 18 տարի

AMD 50,000

USD 500 

Հայբիզնեսբանկ

«Մանկիկ»

AMD 9.5-13%

USD 5.8-6.5%

730 օր

AMD 30 000

USD 100 

Պրոմեթեյ բանկ

«Մանկական ավանդ»

AMD 10%

USD 5,5%

2 - 18 տարի

AMD 100 000 – 25 000 000

USD 250 – 25 000 

Կոնվերսբանկ

«Մանուկ»

AMD

(բ.հ.տ)* (մինուս)

 

USD (բ.հ.տ) - 0,5%

5-16 տարի

Առանց սահմանափակման

Արարատբանկ

«Մանկական»

AMD 11%

USD 5.5%

 

2-18 տարի

AMD 15 000

USD 50

Հայէկոնոմբանկ

«Մանկական ավանդ»

AMD 7%

USD 5%

մինչև 18 տարի

Առանց սահմանափակումների

Յունիբանկ

«Ընտանեկան կապիտալ»

12%

մինչև 18 տարի

AMD 100,000

* Բանկի հաշվարկային տոկոսադրույք