3 խորհուրդ նրանց համար, ովքեր ցանկանում են հաշիվ բացել բանկում

21.02.2020, 10:41
3 խորհուրդ նրանց համար, ովքեր ցանկանում են հաշիվ բացել բանկում
3 խորհուրդ նրանց համար, ովքեր ցանկանում են հաշիվ բացել բանկում

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ծանրութեթև անելով բոլոր «կողմ և «դեմ» գործոնները ՝ դուք հստակ որոշել եք բանկային հաշիվ բացել: Սակայն ինչպե՞ս դա անել գրագետ, որպեսզի հետո չհիասթափվեք: Առաջարկում ենք երեք օգտակար խորհուրդ՝ բանկում հաշիվ բացելուց առաջ:

1. Հետազոտեք շուկան և ծանոթացեք բանկերի պայմաններին

  - рис.1

Ամենագրավիչ բանկն ընտրելիս՝ հատուկ ուշադրություն դարձրեք հաշվի բացման և դրա սպասարկման պայմաններին: Օրինակ՝ որքան են կազմում տարբեր ծառայությունների վճարները` հաշվի բացում, սպասարկում, հաշվի փակում, այլ գործառնությունները, այդ թվում` քաղվածքների տրամադրումը: Նաև ուսումնասիրեք, թե ինչ տուգանքներ են ձեզ սպասվում և որ դեպքերում: Օրինակ՝ բանկը կարող է տուգանք սահմանել հաշվին նվազագույն մնացորդը չպահպանելու դեպքում:

 Ընտրեք այն մասնաճյուղը, որը ձեզ ամենամոտն է և ամենահարմարն է իր աշխատանքային ժամերով: Եթե դուք պատրաստվում եք հեռահար բանկային գործառնություններ կատարել, ապա արժե ընտրել այնպիսի բանկ, որը գործարքն իրականացնելու ծառայությունները մատուցում է հեռախոսի, համացանցի կամ տեսազանգի միջոցով:

 Ի նկատի ունեցեք, որ շատ բանկեր, հաշիվ բացելուց բացի, իրենց հաճախորդներին առաջարկում են ստանալ բանկային քարտ: Ձեզ համար դա հավելյալ բոնուս կլինի: Բացի այդ, անպայման պետք է ճշտել, արդյոք բանկը հաշվի մնացորդի համար  տոկոսներ տրամադրու՞մ է, թե՞ ոչ, և որքա՞ն պետք է լինի նվազագույն սահմանաչափը քարտի վրա:  

2. Հաշիվ բացելիս անպայման կարդացեք պայմանագիրը

  - рис.2

Անպայման ուշադրություն դարձրեք պայմանագրի այն կետերին, որտեղ ասվում է, որ բանկը կարող է միակողմանի կարգով փոխել պայմանները: Օրինակ՝ հաշվի մնացորդի տոկոսադրույքը կարող է նշված լինել ոչ թե պայմանագրում, այլ բանկի հավելյալ փաստաթղթերում: Բացի այդ, կարող է նշված լինել, որ տոկոսադրույքը որոշվում է`ըստ բանկի սակագնային քաղաքականության կամ, որ բանկը կարող է փոխել այն` ելնելով շուկայում տիրող իրավիճակից:

Միանգամից ճշտեք, թե ինչ տոկոսադրույք է այն, և դրա փոփոխության դեպքում ինչ ժամանակահատվածում դուք պետք է ստանաք համապատասխան ծանուցում: Նաև հետաքրքրվեք բոլոր ծառայություններով, որոնք բանկն առաջարկում է հաշիվ բացելիս: Չի բացառվում, որ ձեզ տրամադրեն անվճար քարտ, կամ որոշակի ժամանակահատվածում որևէ ծառայությունից արտոնյալ օգտվելու հնարավորություն: Եվ հիշեք, բանկը պարտավոր է պատասխանել ձեր բոլոր հարցերին. մի ամաչեք և հարցրեք:

3. Պահպանեք կատարված գործարքների բոլոր փաստաթղթերը

  - рис.3

Ուշադիր ստուգեք ձեր բանկային հաշվի մուտքային և ելքային գումարները` ստացված ծանուցումների հիման վրա, համեմատեք դրանք ձեր հաշվի քաղվածքների հետ: Անվտանգ վայրում պահեք բանկային հաշվի հետ կապված բոլոր փաստաթղթերն ու տվյալները, ընդ որում քարտի գաղտնաբառն ու պին կոդը:

Երբեք մի հայտնեք դրանք կողմնակի անձանց, առավել ևս մի գրեք քարտի պին կոդը դրա հակառակ կողմում: Ստուգեք ձեր հաշվի քաղվածքները և սխալ գտնելու դեպքում միանգամից կապվեք բանկի հետ: Եթե ձեր իրավունքները խախտվում են, դիմեք ֆինանսական հաշտարարի գրասենյակ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դատարան:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-