Ինտերնետի օգնությամբ գումար վաստակելու 10 միջոց
15.02.2019,
11:06
Դուք, իհարկե, բազմաթիվ անգամ ինտերնետում հանդիպել եք հայտարարություններ, որոնք առաջարկում են գումար վաստակել հեռահար աշխատանքի միջոցով:
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Դուք, իհարկե, բազմաթիվ անգամ ինտերնետում հանդիպել եք հայտարարություններ, որոնք առաջարկում են գումար վաստակել հեռահար աշխատանքի միջոցով կամ գումար վաստակել առանց ծախսելու, տան պայմաններում և այլն։ Այս բոլոր առաջարկները կապ ունեն հատուկ, բուռն զարգացում ունեցող զբաղվածության տեսակի հետ, որի դեպքում դուք կարող եք գումար վաստակել ինտերնետում` նստելով տանը համակարգչի առաջ։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է առցանց գումար վաստակելու 10 միջոց` կախված ձեր նախասիրություններից և հնարավորություններից։
1. Քլիքեր

Քլիքերի դիմաց գումար վաստակելն առցանց գումար աշխատելու ամենապարզ միջոցներից է։ Դրա համար հարկավոր է գտնել կայք, որտեղ առաջարկվում է գումար վաստակելու նման միջոց։ Ձեր խնդիրն է կատարել պատվիրատուների, օրինակ` ձեռներեցների, ֆրիլանսերների, մարկետոլոգների առաջադրանքը, որը վերաբերում է որոշակի գումարի դիմաց իրենց նախագիծը համացանցում առաջ մղելուն։ Գումար վաստակելու այս տեսակի առավելությունը պարզությունն է, թերությունը` ցածր աշխատվարձը։ Նման կերպ կարելի է գումար վաստակել նաև սոցցանցերում` մասնակցելով տարբեր քվեարկություններում, կիսվելով գրառումներով, դնելով like–եր և այլն։
2. Ֆորումներ

Քանի որ բոլոր ֆորումները հետաքրքրված են իրենց լսարանի ավելացմամբ, ապա դերանցից ոմանք պատրաստ են վճարել իրենց այցելուներին ակտիվ մասնակցության համար։ Դրա համար հարկավոր է գրագետ շարադրել սեփական մտքերն ու տեղյակ լինել թեմայից։ Կարելի է առաջարկել նաև քննարկման նոր թեմաներ։
3. Հարցումներ

Այսօր հարցումները գումար վաստակելու բավականին տարածված միջոց են, որոնք չեն պահանջում որևէ ներդրում։ Իհարկե, դրանք չեն բերի մեծ եկամուտ, սակայն կարող են դառնալ եկամտի մշտական աղբյուր։ Դրա համար դուք պետք է գրանցվեք սպառողների հարցումներ անցկացնող մեկ կամ մի քանի կայքերում, որոնք են վերաբերում են որոշակի ապրանքների և ծառայությունների որակին։ Դուք պետք է լրացնենք հարցաթերթիկներ, որոնք ստանալու եք էլեկտրոնային փոստով։
4. Արձագանքներ և մեկնաբանություններ

Գումար վաստակելու այս միջոցի էությունը ձեր կարծիքի արտահայտումն է ամենատարբեր օբյեկտների մասին։ Դրանք կարող են լինել կայքեր, բլոգեր, ինտերնետային խանութներ, կոնկրետ ապրանքներ և ծառայություններ, էլեկտրոնային գրքեր, հոդվածներ և այլն։ Շատ կարևոր է, որպեսզի ձեր մեկնաբանությունները գրված լինեն գրագետ, պարզ և հետաքրքիր, հակառակ դեպքում դրանց դիմաց ձեզ գումար չեն վճարի։
5. Հոդվածների բորսա

Այս դեպքում դուք պետք է կատարեք տարբեր առաջադրանքներ, օրինակ` գրեք հոդվածներ (քոփիրայթինգ և ռերայթինգ)։ Գումար վաստակելու այս միջոցը բավականին բարդ է, քանի որ այն պահանջում է որոշակի հմտություններ` տեղեկատվության հետ աշխատելու, թեման գրագետ և օրիգինալ ներկայացնելու կարողություն։ Հաշվի առեք, որ գրագողությունն անթույլատրելի է։ Սակայն եթե դուք ջանք գործադրեք և ձեռք բերեք համապատասխան փորձ, ապա կարող եք վաստակել բավականին լուրջ գումար։
6 . Ֆրիլանս

Գումար աշխատելու այս ձևը, բացի հոդված գրելուց, ներառում է նաև կայքերի մշակում, վեբ դիզայն, ծրագրերի գրում և այլն։ Այստեղ ընտրությունն ավելի մեծ է, քան նախորդ ձևերում։ Բարդ առաջադրանքները և բարձր պահանջները թույլ են տալիս բավականին մեծ եկամուտ ստանալ։
7. Կայքի ստեղծում

Սա վաստակի առավել բարդ ու աշխատատար ձևերից է։ Այն ներառում է կայքի մշակումն ու հետագա առաջխաղացումը, այդ թվում` գործատուների ներգրավում, վարկանիշի ձևավորում, այցելությունների ավելացում, որոնողական համակարգերի ուշադրության ներգրավում` այն ամենը, ինչ թույլ է տալիս շահույթ ունենալ։ Եթե դա ձեզ հաջողվի, ապա կստանաք մշտական և էական եկամտի աղբյուր։ Բացի այդ, կայքը կարելի է վաճառել։
8. Բլոգի ստեղծում

Այս տարբերակը հիշեցնում է նախորդը, բայց այն ավելի պարզ է, քանի որ բլոգի նկատմամբ պահանջներն այնքան մեծ չեն, որքան կայքի նկատմամբ` թե տեխնիկական իմաստով, թե բովանդակային։ Բլոգն ընդամենը օրագիր է, որում դուք հանրամատչելի ձևով պատմում եք ձեր սիրած գործի կամ զբաղմունքի մասին։ Բլոգի օգնությամբ կարելի է գումար վաստակել ոչ միայն գովազդի, այլ նաև գործընկերային հղումների, գովազդային հոդվածների և վիդեոյի հաշվին։ Միաժամանակ, ձեր ներդրումները նվազագույն կլինեն` պետք կլինի միայն գնել դոմենային անուն և հոսթինգ։
9. Լուսանկարների և պատկերների վաճառք

Եթե զբաղվում եք լուսանկարչությամբ, ապա կարող եք ձեր հոբբին վերածել իրական եկամտի աղբյուրի։ Դա կարելի է անել հատուկ սթոքային ռեսուրսների օգնությամբ, որտեղ պետք է գրանցվել։ Գլխավոր պահանջը` լուսանկարները պետք է հեղինակային և որակյալ լինեն։ Վերոնշյալը վերաբերում է նաև պատկերներին։
10. Էլեկտրոնային առևտուր

Գոյություն ունեն այս վաստակի տարբեր տեսակներ։ Մասնավորապես, անպետք իրերի վաճառք առքուվաճառքի հատուկ կայքերի օգնությամբ։ Վերջին երկու տարիներին Հայաստանում մասսայականացվում էին հատուկ խմբեր Facebook–ում, որտեղ մասնակիցներն իրեր են վերավաճառում։ Այժմ այդ խմբերի թիվը 100–ից անցնում է, և ամեն ինչ ասում է նրա մասին, որ այդ թիվն աճելու է։
Ամփոփում
Պարզ է, որ սա ինտերնետում գումար վաստակելու բոլոր ձևերի ցանկը չէ։ Եթե որոշեք ընտրել դրանցից մեկը, ուշադիր եղեք, որ խարդախների չհանդիպեք։ Օգտվեք միայն ստուգված աղբյուրներից և կայքերից, որտեղ պարզ և հարմար է աշխատել։ կամ այն ռեսուրսին կամ հեռացված անձնակազմ հավաքելու ընկերությանը նախապատվություն տալուց կարդացեք դրանց մասին կարծիքները, հարցրեք ծանոթներից, ովքեր գործ են ունեցել պոտենցիալ գործատուի հետ։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-