Ինֆոգրաֆիկա. ի՞նչ կարելի է գնել Հայաստանում նվազագույն աշխատավարձով

03.10.2017, 10:44
Հայաստանում նվազագույն աշխատավարձն այսօր 55 հազար դրամ է։
 Ինֆոգրաֆիկա. ի՞նչ կարելի է գնել Հայաստանում նվազագույն աշխատավարձով
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նվազագույն աշխատավարձն այսօր 55 հազար դրամ է։ Խոսքը մաքուր եկամտի մասին է, քանի որ «կեղտոտը» 76,6 հազար է։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է հաշվել, թե ինչ կարելի է գնել Հայաստանում 55 հազար դրամով։

Այս գումարով կարելի է գնել Արարատբանկի մոտ 5 պարտատոմս, ձեռք բերել դեպի Երևան–Մոսկվա ավիատոմս, իհարկե առանց հետադարձի։

Այս գումարով կարելի է գնել 3 գրամ ոսկի։

Տարադրամի փոխանակման կետում 55 հազար դրամով կարելի է գնել մոտ 115 դոլար։

55 հազար դրամով կարելի է 5 անգամ օգտվել Ծաղկաձորում գործող զիփլայնից։

Այս գումարով կարելի է գնել 275 կիլոգրամ ծիրան, եթե 1կգ–ն 200 դրամ է։

Շաուրմայի սիրահարները կարող են գնել 36 հատ շաուրմա։

Շառլ Ազնավուրի երկրպագուները մոտավորապես այսքան գումար պետք է տան Երևանում նրա համերգի մեկ տոմսի համար։ -0-

 - рис.1