Ինչպե՞ս արդյունավետ կերպով պահել և բազմապատկել խնայողությունները
14.04.2017,
15:23
Մարդուն հատուկ է կուտակելու և խնայելու սովորությունը։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Մարդուն հատուկ է կուտակելու և խնայելու սովորությունը։ Ընդ որում, այս ունակությունն արտահայտվում է ոչ միայն պրիմիտիվ ձևով` վաստակած գումարը պահել ներքնակի տակ, մարդը նաև ցանկանում է բազմապատկել վաստակած գումարը։ Իհարկե լավ է, երբ մարդը գիտի, թե որտեղ է առավել շահավետ ներդնել սեփական գումարը, որպեսզի գնաճն այն «կուլ չտա»։ Այդ պատճառով նա օգտագործում է այնպիսի ֆինանսական գործիքներ, որոնց եկամտաբերությունը, եթե ոչ ավելին է, ապա գոնե հավասար է գնաճի մակարդակին։ Ընդ որում այդ ֆինանսական գործիքներն անպայման պետք է լիկվիդային լինեն, այսինքն հեշտությամբ վերածվեն գումարի։
Դեպոզի՞տ, թե՞ ներքնակ
Խնայողությունները պահելու ամենապարզ միջոցը բանկային դեպոզիտում դրանք պահելն է։ Այսօրվա դրությամբ մինչև մեկ տարի ժամկետով դրամային ավանդների միջին տոկոսադրույքը հայկական բանկերում կազմում է մոտ 9%, իսկ դոլարային ավանդներինը` մինչև 4%։ Ավելի երկար ժամկետներով ավանդների միջին տոկոսադրույքը կազմում է 12,4% դրամային ավանդների դեպքում և 5,78% դոլարային ավանդների դեպքում։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանը 2016 թվականն ավարտել է 1,4% գնանկումով, դուք, ամեն դեպքում, վնաս չեք կրել։ Սակայն կա մեկ «բայց», նման իրավիճակը չի կարող հարատև լինել, գնաճը «քնած» չէ, այդ պատճառով պետք է զգոն լինել։
Ժամանակը փող է
Այս արտահայտությունը շատ ճիշտ է, եթե դուք ցանկանում ենք ճիշտ տնօրինել սեփական գումարն ու չկորցնել տոկոսներում։ Օրինակ, միջոցները ժամկետից շուտ բանկից հանելու հնարավորություն ունեցող ավանդի դեպքում տոկոսադրույքն ավելի ցածր է, սակայն, միաժամանակ, դուք չեք կորցնի կուտակած տոկոսները, եթե ձեզ հանկարծ շատ շտապ գումար անհրաժեշտ լինի։ Եթե գումարը փոքր չէ, ապա կարելի է բացել երկու ավանդ` տարբեր պայմաններով, կամ գումարի մի մասը ներդնել կարճաժամկետ դեպոզիտներում։ Ի դեպ, մինչև 30 օր ժամկետով կարճաժամկետ ավանդների տոկոսադրույքը երբեմն լինում է ավելի ցածր, քան մեկ տարի ժամկետով ավանդների տոկոսադրույքը։
Բնականաբար յուրաքանչյուր մարդ սեփական խնայողությունների համար փնտրում է շահավետ բանկ, այսինքն վարկային կազմակերպություն, որտեղ նրան կառաջարկեն ավանդների գծով առավել գրավիչ պայմաններ։ Եթե խնայողությունների գումարը կազմում է մինչև 10 մլն դրամ, ապա բանկի ընտրության հարցում «չարժե գլուխ կոտրել»։
Քանի որ բնակչության ավանդների հետ աշխատող բոլոր բանկերը ավանդների երաշխավորման համակարգի մասնակիցներ են, ավանդատուն ավտոմատ կերպով ձեռք է բերում իրավունք ստանալ ներդրված միջոցները վերը նշված գումարի սահմաններում բանկի լիցենզիայի հետ կանչման դեպքում։ Իսկ դա նշանակում է, որ կարելի է վստահաբար ընտրել այն բանկերը, որոնք առաջարկում են ամենաբարձր տոկոսադրույքները։ Նույնիսկ բանկի սնանկության դեպքում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը կվերադարձնի ձեր գումարը։
Բազմարժութային ավանդի մոգությունը
Բանկում կարելի է բացել նաև բազմարժութային ավանդ, որը թույլ է տալիս ավանդատուներին պահել գումարը միաժամանակ տարբեր արտարժույթներով և դրամական միջոցները փոխանցել մեկ արժույթից մյուսին ավանդի սահմաններում։ Այս դեպքում կարելի է ուշադիր հետևել փոխարժեքին, և կախված նրանից, թե ինչ փոխարժեք է ավելի ձեռնտու, խնայողությունները փոխանցել այդ արժույթին։ Օրինակ, դրամի փոխարժեքը կտրուկ նվազում է, իսկ դոլարն` աճում, հարկավոր է դրամը դոլար դարձնել։ Իսկ եթե դոլարի փոխարժեքը նվազում է, իսկ դրամը, հակառակը, աճում է, ապա հարկավոր է կրկին անցնել դրամային դեպոզիտի։ Իհարկե, այստեղ կա մեկ «բայց», ավանդատուն ստիպված կլինի բաժանվել որոշակի գումարից` այն մասից, որը կապված է փոխարժեքին, քանի որ բանկը փոխանակման գործառնությունն իրականացնում է իր նվազագույն փոխարժեքով։
Մենք մեկնում ենք հեռավոր երկրներ...
Ի՞նչ անել, եթե դուք պատրաստվում ենք ձեր արձակուրդն անցկացնել արտասահմանում և ձեզ անհրաժեշտ կլինի արտարժույթ։ Կա մի քանի միջոց. կարելի է միանգամից գնել դոլար կամ եվրո և դրանք ավանդ ներդնել բանկում, իսկ կարելի է նաև բացել դրամային վանդ, իսկ արտարժույթ գնել անհրաժեշտության դեպքում։ Երբեմն նման ռազմավարությունն ավելի շահավետ է, քանի որ դրամային ավանդների եկամտաբերությունը շատ ավելի բարձր է դոլարայինից։
Սակայն դուք, ամեն դեպքում, ստիպված կլինեք հետևել արտարժույթի շուկայում տիրող իրավիճակին, որպեսզի ձեր փողը չարժեզրկվի փոխարժեքի նվազման պատճառով։ Ի դեպ, եթե բանկում ավանդը բացվում է քիչ թե շատ երկար ժամկետով, ապա արտարժույթի տատանումների պատճառով փողի արժեզրկման ռիսկը նվազեցնելու համար կարելի է խնայողությունների մի մասը (30-40%) պահել արտարժույթով և կրկին ներդնել բանկային դեպոզիտում (սպառնալ կարող է նաև դոլարային գնաճը)։
Բոնդ, սակայն ոչ Ջեյմս
Մեր ընթերցողի համար ներդրումներ և խնայողություններ կատարելու ամենատարածված գործիքը մնում են դեպոզիտները: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ ներդրված միջոցները կարող են ավելի շատ գումար բերել: Կան նաև, օրինակ, պարտատոմսեր կամ բոնդեր, որոնց եկամտաբերությունը երբեմն ավելի բարձր է, քան ավանդներինը: Այսպես, ֆոնդային բորսայում շրջանառվող կորպորատիվ դրամային պարտատոմսերի եկամտաբերությունը տատանվում է 10-15 տոկոսի միջակայքում:
Համեմատության համար հիշեցնենք, որ մեկ տարի ժամկետով դրամային դեպոզիտների միջին տոկոսադրույքները կազմում են 8,96 տոկոս, իսկ մեկ տարուց ավել ժամկետով դեպոզիտներինը՝ 12,39 տոկոս: Ինչ վերաբերում է դոլարային պարտատոմսերին, ապա այստեղ եկամտաբերության տարբերությունը ավելի մեծ է: Մասնավորապես,կորպորատիվ դոլարային պարտատոմսերի եկամտաբերությունը կազմում է 6-9,5 տոկոս, մինչդեռ մեկ տարի ժամկետով դոլարային դեպոզիտներինը՝ 4,19 տոկոս, իսկ մեկ տարուց ավելի դեպքում՝ 5,78 տոկոս: Սակայն հարկավոր է նաև հաշվի առնել, որ կորպորատիվ պարտատոմսերը, դեպոզիտների համեմատ, ավելի ռիսկային գործիքներ են համարվում, այդ իսկ պատճառով կորպորատիվ պարտատոմսեր գնելիս հարկավոր է ուշադրություն դարձնել եկամտաբերությանը, ժամկետներին (որքան ավելի փոքր է ժամկետը, այնքան ավելի քիչ են ռիսկերը) և ընկերության ֆինանսական ցուցանիշների դինամիկային:
Մարդուն, ով որոշել է իր փողերը վստահել բանկին, հարկավոր է իմանալ, որ դեպոզիտի տոկոսադրույքը կախված է ավանդի գումարից, այսինքն՝ որքան ավելի մեծ է գումարը, այնքան ավելի բարձր է տոկոսադրույքը, այսինքն՝ եկամտաբերությունը: Ի տարբերություն դեպոզիտի ֆիքսված տոկոսադրույքից՝ կորպորատիվ պարտատոմսերի եկամտաբերությունը և գինը կարող է նվազել (ինչը վատ է), սակայն կարող է նաև աճել (իսկ դա արդեն լավ է): Շատ բան կախված է շուկայում տիրող իրավիճակից, պարտատոմսերը թողարկած ընկերության ֆինանսական վիճակից, մարման ժամկետների մոտ լինելուց:
Բացի այդ, կարևոր է իմանալ, որ պարտատոմսերի գնումը նախատեսում է նաև առընթեր ծախսեր, մասնավորապես, բրոկերական սպասարկման, դեպոզիտարիումի ծառայությունների ծախսեր և այլ միջնորդավճարներ: Այդ իսկ պատճառով, կորպորատիվ պարտատոմսերի մեջ ներդրումներ անելը նպատակահարմար և շահավետ է 5-10 հազար դոլարի չափով ներդրման պարագայում: Ինչ վերաբերում է հարկերին, ապա դեպոզիտների և կորպորատիվ պարտատոմսերի եկամուտների հարկումը նույնն է և կազմում է 10 տոկոս: Սակայն եթե դուք ցանկանաք գնել կամ վաճառել ձեր պարտատոմսերը, ապա պարտատոմսերի առուվաճառքից ստացված եկամուտը չի հարկվի: Պարտատոմսերը ևս մի առավելություն ունեն. դրանք շատ գրավիչ են միջոցները ժամկետից շուտ հանելու դեպքում: Եթե ձեզ պետք լինի ժամկետից շուտ խզել ավանդի պայմանագիրը, դուք տոկոսներ կկորցնեք, մինչդեռ մինչև մարման ժամկետը պարտատոմսերը վաճառելու դեպքում Ձեզ ամբողջությամբ կվճարվի մինչ այդ պահը փոխանցված արժեկտրոնային եկամտաբերությունը:
Պետական պարտատոմսերի եկամտաբերությունը ևս կախված է տարբեր գործոններից: Օրինակ, մարտի 6-ին տեղաբաշխված պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 7,2 տոկոս: Դա ավելի քիչ է, քան բանկային դեպոզիտի եկամտաբերությունը, սակայն հարկավոր է հաշվի առնել, որ, ի տարբերություն բանկային դեպոզիտի եկամտաբերությանը, ֆիզիկական անձանց կողմից պետական պարտատոմսերից ստացված եկամուտը չի հարկվում։ Ձեր ծախսերը կլինեն բանկի միջնորդավճարը, որի միջոցով դուք գնելու եք պարտատոմսերը, և դեպո հաշվեհամարի բացումը: Այնպես որ իմաստ ունի հաշվարկել, թե որտեղ է ավելի ձեռնտու գումար ներդնել այս կամ այն իրավիճակում:
Շահավետ քարտ
Հասկանալի է, որ որոշակի գումար միշտ հարկավոր է ընթացիկ ծախսերի համար: Սակայն այստեղ ևս կարիք չկա ողջ գումարը պահել կանխիկով, միջոցների մի մասը կարելի է պահել բանկային քարտում` մնացորդ գումարի վրա տոկոսների փոխանցմամբ: Ավելի լավ է, եթե քարտը cashback ունի՝ վերադարձում է քարտով ծախսված միջոցների մի մասը: Գովազդում խոստացված 10-20 տոկոսը վերաբերում է, որպես անոն, մի խանութի կամ ընկերության: Հիմնականում խոսքը ծախսված միջոցների 2-5 տոկոսի վերադարձի մասին է: Նման քարտերի եկամտաբերությունը, իհարկե, բարձր չէ, սակայն ձեր դրամապանակում դա էլ չի մուտքագրվում: -0-