414.89
4.78
386.52
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպե՞ս դառնալ ներդրող և չկորցնել սեփական փողերը

11:15
27 Նոյեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ազատ գումար ունենալու դեպքում նախաձեռնող մարդն անպայման ցանկանում է այն կրկնապատկել, այսինքն ստիպել, որպեսզի այդ գումարն «աշխատի» և շահույթ բերի։ Ամենապարզ ճանապարհն այն միջոցները բանկային դեպոզիտի վերածելն է և հետևել, թե ինչպես են դրանք աճում։ Սակայն կարելի է ավելի ակտիվ լինել և փորձել ավելի շահավետ կիրառել այդ գումարը։

Գումար ներդնելու ամենատարածված միջոցներից է ներդրումները բիզնեսում։ Բազմաթիվ բիզնես ուղղվածություններ թույլ են տալիս պոտենցիալ ներդրողներին ընտրել ներդրումների առավել ընդունելի և հեռանկարային տարբերակը` հաշվի առնելով սեփական նախապատվություններն ու փորձագետների կարծիքը։ Հարկ է նշել, որ շահույթ ստանալու համար ոչ բոլոր դեպքերում է հարկավոր ունենալ շատ փող։ Անգամ ամենահամեստ ներդրումները կարող են բերել զգալի եկամուտ, եթե նախագիծը հաջողվի։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը, հաշվի առնելով գոյություն ունեցող պրակտիկան, առաջարկում է իր ընթերցողներին ծանոթանալ ներդրումներ կատարելու օբյեկտի ընտրության մի քանի կանոնների, ներդրումների միջոցների, ինչպես նաև հնարավոր ռիսկերի ու դրանց նվազման մեթոդների հետ։

Կապիտալի ներդրման հիմնական տեսակները

Ներդրումները տարբերվում են մի շարք պարամետրերով. ներդրումների փուլով, երբ միջոցները ներդրվում է միայն նոր սկսվող բիզնեսում կամ արդեն հաջողված ընկերությունում, ավանդների ծավալով` մասնաբաժնային մասնակցություն կամ նախագծի ամբողջական ֆինանսավորում, սեփականության իրավունքով` ներդրում սեփական կամ օտար գործում, շահույթ ստանալու ձևերով` ակտիվ կամ պասիվ եկամուտ։

Кошелек инвестиции

Կարևոր են նաև ներդրումների տեսակները, որոնք կարող են լինել ուղիղ կամ պորտֆելային։ Առաջին դեպքում, ներդրում կատարվում է միայն մեկ ընկերության մեջ, իսկ երկրորդ դեպքում սեփական միջոցները բաշխվում են մի քանի կազմակերպությունների միջև` ձևավորելով ինքնատիպ պորտֆել։

Ներդրում կատարելու տարածված միջոցները

1. Շատերի երազանքը` սեփական գործի ստեղծում. այս միջոցը հարմար է այն մարդկանց համար, ովքեր ունեն բազային գիտելիքներ ձեռնարկատիրական գործունեություն վարելու կանոնների մասին, «գլուխ են հանում» տնտեսության մեջ գոնե սկզբնական մակարդակում։ Այսպես կոչված «ձեռնարկատիրական ջղի» առկայությունը ևս ողջունելի է։ Սա գործունեության ակտիվ տեսակ է, որը կպահանջի մեծ ջանքեր ու շատ ժամանակ։ Բացի այդ, պետք չէ ակնկալել, որ ներդրած գումարը շատ արագ կկրկնապատկվի։ Սակայն սեփական բիզնեսում գումար ներդնելու ամենադրական կողմերից է ողջ շահույթի տնօրինումը։

2. Ներդրումներ արտադրական բիզնես նախագծերում. ներդրողը սեփական ֆինանսները ներդնում է ապրանքների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունում։ Հարկավոր է նախօրոք ուսումնասիրել ձեռնարկության եկամտային մասը, նրա մրցունակությունը և համադրել ծախսած միջոցների հավանական վերադարձը։ Եթե ընկերությունը կայուն դիրք է զբաղեցնում շուկայում, ապա ներդրումներից շահույթ ստանալն ավելի քան հավանական է։ Ավելի լավ կլինի, եթե սկսնակ ավանդատուն գումար ներդնի առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունում։

3. Փողերի ներդրումը փոքր բիզնեսում. Ոչ մեծ արտադրություններն ու ֆիրմաները, որոնք կորպորացիաների և միավորումների մաս չեն, կարող են ներդրումների համար լավ օբյեկտ ծառայել։ Կարելի է միջոցներ ներֆնել արդեն պատրաստի ձեռնարկության մեջ և ընդլայնել այն, և կարելի է ներդնել բիզնեսի մեջ զրոյից։ Այս եղանակներն արդյունավետ են ճիշտ ուղղություն ընտրելու դեպքում։

Кошелек инвестиции

4. Առցանց բիզնես նախագծեր. Այսօր այս կերպ գումարներ ներդնելը բիզնեսում շատ ընդունված տարբերակ է ժամանակակից ներդրողների համար։ Վեբ–վարպետը ստեղծում է իր կայքը, լցնում է այն ունիկալ բովանդակությամբ, առևտրայնացնում է այն` գովազդ վաճառելով։ Սա ցանցում տեղեկություն վաճառելու ամենաարդյունավետ ձևն է։ Կարելի է գնել արդեն պատրաստի կայք, վարել այն` պարբերաբալ նոր հրապարակումներ ավելացնելով, զուգահեռաբար համատեքստային գովազդ վաճառելով։

5. Ստարտափեր. Հեռանկարային նածագիծ գտնելն այդքան էլ բարդ չէ։ Բազմաթիվ սկսնակ գործարարներ լավ գաղափար կրող են, բայց չունեն գումար` այն իրագործելու համար։ Ներդրողներն այս դեպքում նախագիծն իրագործելու բոլոր ռիսկերը վերցնում են իրենց վրա և ներդնում իրենց գումարները։ Իսկ հեղինակին հասնում է եկամտի մոտ 10-15 տոկոսը։ Ներդրման այս ձևը կարող է հավասարապես և հարստացնել, և սնանկացնել ներդրողին։

6. Ֆրանշիզով բիզնեսի գնումը թույլ է տալիս տնտեսել մի քանի տարի, որոնք պետք են ընկերության առաջխաղացման համար։ Ֆրանշիզի դեպքում գործարարը ստանում է ճանաչելի անունով արդեն պատրաստի գործը։ Ֆրանչայզինգը սկսնակների համար շատ հարմար բիզնեսի տեսակ է, որը Հայաստանում, ցավոք, առայժմ բավարար զարգացած չէ (գործում է հիմնականում առևտրային ոլորտում, այդ թվում` էլեկտրոնային)։

Դուք արդեն հասկացաք, որ ներդման գործընթացը կապված է որոշակի ռիսկի հետ, ինչպես և կապիտալ ներդրումների բոլոր տեսակների դեպքում։ Բայց, ինչպես հայտնի է, ռիսկը գործի կեսն է։ Այդ իսկ պատճառով ցանկացած գործ սկսելուց առաջ խելամիտ և ֆինանսապես գրագետ մարդը պետք է սթափ գնահատի դրա բոլոր դրական և բացասական կողմերը։

Եվ այսպես` ներդրման դրական կողմերը

- առավել հետաքրքիր և ծանոթ ուղղություններից յուրաքանչյուրն ընտրելու ազատություն;

- 100 տոկոսանոց և նախնական ներդրումը գերազանցող շահույթ ստանալու ակնկալիք։ Որքան սրընթաց է զարգանում ընկերությունը, այնքան ավելի բարձր է գումարի վերադարձը։

- սկզբնական մեծ կապիտալ ունենալու անհրաժեշտություն չկա։ Նույնիսկ ոչ մեծ փողերը կարող են օգնել վաստակել;

- անմիջական ազդեցություն ունենալու իրավունք` այն ընկերությունում, որում ներդրում է իրականացվել, ընդհուպ մինչև դրա ղեկավարում;

- ներդրումների տեսանելի արդյունք, քանի որ ընկերության ակտիվներն արտացոլում են ներդրումային գործունեության արդյունքները։

- բիզնես նախագծերում ներդնելու միջոցով պասիվ եկամուտ ստանալու պարզություն և հասանելիություն։

Кошелек инвестиции 4.jpg

Բացասական կողմերը

– ֆինանսական կորուստների բարձր ռիսկերը: Եթե բիզնեսը սխալ է կազմակերպված, ապա մեծ է հավանականությունը, որ ֆինանսական միջոցների մի մասը (երբեմն նաև ամբողջ կապիտալը) կկորի

- տնտեսության ոլորտում որոշակի գիտելիքներ`սեփական եկամուտն առավելագույնի հասցնելու համար

- բիզնես նախագծերում ներդրումների անկայուն վերադարձը: Շահույթի մեծության վրա ազդում են բազմաթիվ գործոններ: Այդ իսկ պատճառով կարևոր է ակտիվորեն ուսումնասիրել շուկան և ժամանակին հարմարվել նրա պահանջներին

– հնարավոր կոնֆլիկտներ գործընկերների միջև, որոնք երբեմն ավարտվում են հարաբերությունների ամբողջական խզմամբ և բացասաբար են ազդում ձեռնարկության եկամտաբերության վրա

– ժամկետների տևողությունը` քիչ թե շատ նշանակալի շահույթ ստանալու համար

– տարբեր ֆորս մաժորային հանգամանքների առաջացման հնարավորությունը

– կանոնավոր դրամական մուտքերի անհրաժեշտությունը, առանց որոնց կարող է տեղի ունենալ նախագծային ներդրումների եկամտաբերության նվազում:

Ամեն ինչ այդքան էլ վատ չէ

Պետք չէ վախենալ բացասական կողմերի նման տպավորիչ ցանկից, քանի որ պարտադիր չէ, որ նրանք բոլորը հայտնվեն միաժամանակ: Բացի այդ, և ՛բիզնեսի սեփականատերը, և՛ ներդրողը ցանկանում են եկամուտ ստանալ և առավելագույնս հարթել հնարավոր բոլոր ռիսկերը:

Кошелек инвестиции

Առավել հավանական ռիսկերը.

– կազմակերպչական, երբ բիզնեսը սխալ է կազմակերպված

– իրավաբանական, երբ բացակայում է ներդրողի կողմից ներդրում կատարելու փաստի իրավաբանական ապացույցը

– ֆինանսական` կապված տնտեսության ոլորտի հիմնական կանոններից անտեղյակության հետ, որը հանգեցրել է վնասների

– տնտեսական, որը պայմանավորված է տնտեսության անկայուն վիճակով:

Սակայն դրանցից հնարավոր է խուսափել, եթե.

- սկզբնական փուլում օգտվեք իրավաբանների ծառայություններից և փաստաթղթերով պաշտպանեք սեփական ներդրումները

– ադեկվատ գնահատեք ընտրված նախագծի տնտեսական արդյունավետությունը
– մանրամասն ուսումնասիրեք գործունեության այն ոլորտը, որում գործում է այս կամ այն ընկերությունը, և եթե այդ ոլորտը ձեզ բացարձակ ծանոթ չէ, ավելի լավ է հրաժարվել նման ոլորտում ներդրումներ կատարելուց

– այցելեք տվյալ ընկերության գրասենյակ, զրուցեք աշխատակիցների հետ, գնահատեք ընդհանուր մթնոլորտը` պատրաստի բիզնեսում ներդրումներ կատարելու դեպքում հաջողության հավանականությունն ավելացնելու համար:

Кошелек инвестиции

Ամփոփում

Բիզնեսում ներդրումներ կատարելը չի կարելի անվանել գումար վաստակելու լիովին անվտանգ միջոց: Սակայն գործին գրագետ ձևով մոտենալու, հնարավոր ռիսկերը հաշվարկելու, հեղինակավոր մասնագետներին ներգրավելու դեպքում հնարավոր է նորմալ տնօրինել սեփական գումարն ու ստանալ կայուն եկամտի աղբյուր, ինչի մասին մենք բոլորս այդքան երազում ենք:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:09
24 Մայիսի 2023
Քեշբեք թոշակառուների համար. 11 ամենահաճախ տրվող հարցերը համակարգի աշխատանքի մասին
Եթե դեռ չեք օգտվել թոշակառուների համար նախատեսված քեշբեքի ծրագրից, հիմա ժամանակն է ավելին իմանալու դրա մասին: Մենք  ոչ միայն կպատմեք ծրագրի մասին, այլև կպատասխանենք ամենահաճախ տրվող հարցերին
11:01
18 Մայիսի 2023
Ինչպես վերցնել հիփոթեք և ձեռք բերել երազանքի բնակարան
Ներկայացնում ենք հիփոթեք վերցնելու նրբությունները
10:55
10 Ապրիլի 2023
Ինչպե՞ս գումար վաստակել սեփական հոբբիի միջոցով. 13 խորհուրդ
Հնարավո՞ր է գումար վաստակել հոբբիի միջոցով: Հնարավոր է, եթե ունեք բավարար համբերություն, հավատ հաջողության նկատմամբ և որոշ ֆինանսներ: «Նովոստի-Արմենիա» գործակալությունն առաջարկում է մի քանի տարբերակ՝ վայելելու ձեր սիրելի զբաղմունքը և միաժամանակ գումար վաստակելու համար
11:25
28 Մարտի 2023
Հասանելի բոլորին. 14 օգտակար ֆինանսական սովորություններ
Եթե ցանկանում եք ապրել բարեկեցիկ, սովորեք ոչ միայն գումար վաստակել, այլև այն խելամտորեն ծախսել: Իսկ դրանում ձեզ կօգնեն օգտակար ֆինանսական սովորությունները, որոնք կներկայացնենք այս հոդվածում
10:00
14 Մարտի 2023
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
13:05
24 Փետրվարի 2023
Եկամուտների հայտարարագրումը Հայաստանում. ինչպե՞ս է դա աշխատում
2023 թվականից Հայաստանում ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնք պարտավորեցնում են երկրի բոլոր ռեզիդենտ քաղաքացիներին հարկային հայտարարագրեր ներկայացնել
10:15
10 Փետրվարի 2023
Ինչպե՞ս չփչացնել վարկային պատմությունը, և ինչու՞ է դա կարևոր
Մեզնից շատերը դիմում են ֆինանսական հաստատություններին վարկ ստանալու համար, բայց ոմանց տալիս են, իսկ ոմանց՝ մերժում: Ո՞րն է պատճառը, ի՞նչ է իրենից ներկայացնում ACRA վարկային բյուրոյի մոնիտորինգ ծառայությունը և վարկային սքորինգը,  ինչպե՞ս են դրանք ազդում վարկառուի վարկային պատմության վրա: «Նովոստի–Արմենիա»-ն փորձել է պարզել այս բոլոր նրբությունները
11:08
30 Հունվարի 2023
Կանայք բիզնեսում. պարզ կարծրատիպեր
Երբ Հայաստանում խոսում են բիզնեսի և գործարարների մասին, սովորաբար նկատի ունեն տղամարդկանց։ Թեև, ըստ վիճակագրության, վերջին տարիներին կանանց ձեռներեցության մասնաբաժինը երկրում անշեղորեն աճում է
10:43
20 Հունվարի 2023
Վարկի վաղաժամ մարում. դրական և բացասական կողմերը
Ցանկանում եք ժամկետից շուտ մարե՞լ վարկը, բայց կասկածում եք՝ արդյոք նման քայլը նպատակահարմա՞ր է, թե՞ոչ: «Նովոստի–Արմենիա»–ն ուսումնասիրել է խնդիրը և ներկայացնում է դրական ու բացասական կողմերը
11:00
28 Դեկտեմբերի 2022
2023թ.-ի ֆինանսական հորոսկոպ. կենդանակերպի ո՞ր նշանին կժպտա բախտը
Գալիք 2023 թվականը գտնվելու է Սև ջրային ճագարի  հովանու ներքո: Ըստ արևելյան օրացույցի՝ այն կսկսվի հունվարի 22-ին։ Ինչպիսի՞ն կլինի այն ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:35
23 Դեկտեմբերի 2022
Ինչպե՞ս դիմավորել Ամանորն ուրախ և չհայտնվել պարտքերի մեջ
Ինչպե՞ս կարելի է Ամանորը դիմավորել հետաքրքիր՝ միաժամանակ «չսնանկանալ» ու չանցնել խիստ տնտեսման ռեժիմի հետամանորյա օրերին
10:23
15 Դեկտեմբերի 2022
Հետևել ծախսերին և սովորեցնել երեխաներին տնօրինել գումարը. երեխաների համար բանկային քարտ բացելու 5 պատճառ
Մեծահասակների համար բանկային քարտն արդեն դարձել է կյանքի անբաժանելի մասը, իսկ, արդոք, այն պե՞տք է երեխաներին