530.36
7.48
475.96
+7
Եղանակը Երևանում
Հայ

Ի՞նչ է գնաճը, և ինչու՞ են գներն աճում

10:48
20 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մենք ապրում ենք ապրանքների և ծառայությունների աշխարհում, որոնց գները, ցավոք, հիմնականում աճում են։ Մասնագետներն այդ երևույթն անվանում են գնաճ, դա այն իրավիճակն է, երբ նույն գումարով արդեն չի կարելի գնել նույնքան ապրանք, որքան նախկինում։ Բոլորին հասկանալի է, որ բարձր գնաճը վատ երևույթ է, սակայն գնանկումը ևս լավ չէ։ Այստեղ հարկավոր է որոշակի հավասարակշռություն։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է խոսել այն մասին, թե ինչու են գներն աճում և ինչպես կարելի է պաշտպանել խնայողություններն «անկուշտ» գնաճից։

Ինչո՞վ է պայմանավորված գների աճը

1 кошелек инфляция

Գներն աճում են այն ժամանակ, երբ շրջանառության մեջ հայտնվում է ավելի շատ գումար, քան ապրանք։ Արդյունքում, փողն արժեզրկվում է, քանի որ նույն գումարով կարելիէ գնել ավելի քիչ մթերք և այլ իրեր, քան մինչև գնաճի ավելացումը։ Տնտեսագետների մեծ մասը կարծում է, որ գնաճի չափավոր մակարդակն օգտակար է երկրների համար։ Գների չնչին բարձրացումն օգնում է խթանել ներդրումները, ապրանքների և ծառայությունների պահանջարկը, արտադրության զարգացումը, ինչպես նաև նվազեցնում է գործազրկության մակարդակը։ Սակայն գնաճն անխուսափելիորեն նվազեցնում է աշխատավարձով ապրող հասարակ մարդու կենսամակարդակը։ Գնաճի հակառակ գործընթացը կոչվում է գնանկում։ Դա գների անկում է, որն առաջանում է շուկայում ապրանքների պահանջարկի և առաջարկի նվազման ու դրանք գնելու համար նախատեսված գումարի կրճատման հետևանքով։ Գնանկումը կարող է հանգեցնել հետաձգված պահանջարկի, երբ մարդիկ նախընտրում են չգնել այսօր` հույս ունենալով, որ գներն ապագայում ավելի շատ կնվազեն։ Գնանկման հետևանքով կարող է նվազել բանկային վարկավորումը, աշխատավարձերը, ընկերությունների շահույթ և այլն։ Եվ այս ամենից արդյունքում սկսում է տուժել տնտեսությունը։

Ինչու՞ են փողերն արժեզրկվում

2 кошелек инфляция

Դրա պատճառները շատ են: Հիմնականներից են` վառելիքի, էներգակիրների, էլեկտրաէներգիայի գնի աճը, ապրանքի թանկացումն արտադրական ծախսերի մեծացման հետևանքով: Գնաճն ավելանում է, երբ մարդիկ սպասում են ապրանքների թանկացման և հնարավորինս շատ են գնում որպես պաշար: Արդյունքում ապրանքների գներն ավելի են աճում: Փողերի արժեզրկմանը նպաստում է նաև ազգային արժույթի թուլացումը, վարկերի զանգվածային չվերադարձնելը, հարկերի աճը և այլն:

Ո՞վ է Հայաստանում կառավարում գների աճը

3 кошелек инфляция

Հայաստանում գնաճը վերահսկվում և կառավարվում է Կենտրոնական բանկի կողմից: 2019 թվականի պետբյուջեում գնաճը սահմանված է 2,7% մակարդակում: Պաշտոնական տվյալներով, 2019 թվականի հունվար-օգոստոսին գնաճը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 1,8 տոկոս: Միաժամանակ, օգոստոսին հուլիսի համեմատ գնանկումը կազմել է 0,4 տոկոս: Պաշտոնական աղբյուրների համաձայն, այժմ երկրում գնաճը պահպանվում է կառավարելի մակարդակում, և կարևոր է, որ այն չի ենթարկվում ուժեղ տատանումների: Գնաճը վերահսկելու համար Կենտրոնական բանկն օգտագործում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Գնաճը նվազեցնելու համար կարգավորիչը բարձրացնում է տոկոսադրույքը, ինչը հանգեցնում է վարկերի թանկացման, վարկառուների թվի նվազման, արտադրության կրճատման և սպառման նվազման: Դա նպաստում է գնաճի նվազման և առաջարկի ու պահանջարկի միջև հավասարակշռության վերականգնմանը:

Գնաճի քանի՞ տեսակ գոյություն ունի

4 кошелек инфляция

Տնտեսագետներն առանձնացնում են երեք տեսակի գնաճ`

- սողացող կամ չափավոր, որը տարեկան չի գերազանցում 10%-ը: Զարգացած երկրներում այն ֆիքսում են մոտ 2 տոկոսի մակարդակում, միջին ցուցանիշը` 3-4 տոկոս:

- քառարշավային, որի դեպքում ցուցանիշը չի գերազանցում 50%-ը: ՀՆԱ-ի աճ արդեն չկա, և եթե կենտրոնական բանկը ոչինչ չձեռնարկի, ապա երկիրը մի քանի տարի հետո դեֆոլտի առաջ կկանգնի:

- հիպերգնաճ` ցուցանիշը գերազանցում է տարեկան 50%-ը: Նման գնաճ կարող է առաջանալ ճգնաժամի ժամանակաշրջանում, կարող է հանդիսանալ տնտեսական մեխանիզմների կաթվածի պատճառ:

Ի՞նչ չի կարելի անել գնաճի ժամանակ

5 кошелек инфляция

Պետք չէ խուճապի մատնվել և անհապաղ ծախսել վերջին խնայողությունները անհրաժեշտ պաշար գնելու համար: Այդ ժամանակ գումար խնայելու ամենահաջող եղանակներից է այնպիսի ապրանքի գնումը, ինչպիսին են մեքենա, կենցաղային տեխնիկա, զարդեր, թանկարժեք հագուստ: Նմանատիպ գնումները ոչ թե կօգնեն ձեզ խնայել գումարը, այլ հակառակ ազդեցություն կունենան:

Ինչպե՞ս պահպանել խնայողությունները գների աճի դեպքում

6 кошелек инфляция

Պահեք ձեր խնայողություններն այնպիսի արժույթով, որի դեպքում գնաճի տեմպերն ավելի ցածր են. դա դոլարն է, եվրոն, ֆունտը: Լավագույն լուծումն է բազմարժութային դրամապանակը:

Վարկեր վերցրեք. ավելի լավ է, երբ էժանանում են բանկային միջոցները, ոչ թե ձեր սեփականը: Ձեռք մի տվեք ձեր խնայողություններին, եթե հնարավորություն կա օգտվել «անտոկոս» վարկավորման տարբերակներից:

Գնեք ոսկու ձուլակտորներ: Այդ ազնիվ մետաղը սովորաբար ավելի կայուն է, քան բոլոր արժույթները: Սակայն փողերը ձուլակտորներով պետք է գրագետ փոխարինել և կատարել դա առանց կորստի կարելի է միայն ֆինանսական կազմակերպությունների օգնությամբ:

Ձեռք բերեք անշարժ գույք: Դրա արժեքն անընդհատ աճում է: Եթե ձեռք բերել անշարժ գույքն էժան գնով, այն հնարավոր կլինի վարձով տալ, և դա փողերը չկորցնելու լավ տարբերակ է: Կարելի է նաև գնել հողամաս, քանի որ այն միշտ գին կունենա:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:45
16 Հոկտեմբերի 2019
«Ապագայի բանկն իմ պատկերացմամբ». Հայաստանում շարադրությունների և տեսահոլովակների մրցույթ է հայտարարվել
Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) հայտարարում է «Ապագայի բանկն իմ պատկերացմամբ» խորագրով շարադրությունների և տեսահոլովակների մրցույթ:
10:26
15 Հոկտեմբերի 2019
Առցանց վարկ. ինչպես այն ձևակերպել և ինչին ուշադրություն դարձնել
Ներկայում թվայնացման գործընթացը ժամանակակից երկրներում հաջողակ զարգացման գրավականներից է:
12:12
10 Հոկտեմբերի 2019
Հինգ չմտածված գործողություններ, որոնք «հարվածում են» ձեր գրպանին
Ձեր գրպանին կարող են հարվածել ինչպես չմտածված քայլերը, այնպես էլ որոշ հարցերում դրսևորած անգործությունը: Դիտարկենք առավել տարածված իրավիճակները:
10:57
08 Հոկտեմբերի 2019
Ինչպես ընտրել շահավետ ավանդ
Դուք որոշակի խնայողություններ ունեք և ցանկանում եք դրանք գրագետ տնօրինել:
13:39
02 Հոկտեմբերի 2019
Թեստ. արդյոք լա՞վ եք «գլուխ հանում» ֆինանսական գործիքներից
Այսօր մենք ապրում ենք ֆինանսական ծառայությունների աշխարհում, այդ իսկ պատճառով պետք է կարողանանք «գլուխ հանել» այդ ամենից։ «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը կօգնի պարզել, թե որքան գրագետ եք դուք դա անում։
11:37
27 Սեպտեմբերի 2019
Վարկը` որպես բեռ. 4 դեպք, երբ չարժե վարկ վերցնել
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է 4 դեպք, երբ իսկապես չարժե վարկ վերցնել:
12:01
24 Սեպտեմբերի 2019
Ինչպես դառնալ բանկի գործընկերը
ՀԲՄ-ի գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում խոսել է ՀՀ բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման մակարդակի անհրաժեշտության մասին:
14:15
16 Սեպտեմբերի 2019
Ֆինանսական վնասաբեր ծրագրեր. ինչպես չհայտնվել չարագործների ծուղակում
Այսօր չարագործներն օգտագործում են անձնական ֆինանսական տվյալները որոնելու և ստանալու տարբեր մեխանիզմներ, այդ թվում` ինտերնետի միջոցով։
11:32
13 Սեպտեմբերի 2019
5 քայլ դեպի հաջող հիփոթեք. ինչպես ճիշտ ստանալ հիփոթեքային վարկ
Դուք ցանկանում եք հիփոթեքով բնակարան ձեռք բերել, սակայն կասկածում եք, և ճիշտ եք անում։
16:02
10 Սեպտեմբերի 2019
Վերաֆինանսավորման տոկոսադրույք. ի՞նչ է դա և ինչի՞ վրա է ազդում
Պատմում ենք, թե ինչ է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և ինչպես են դրա փոփոխություններն ազդում մեզ վրա։
17:10
06 Սեպտեմբերի 2019
Սեփական խնայողությունները պահելու և բազմապատկելու չորս ձև
Առաջարկում ենք գումարը պահելու և բազմապատկելու առավել օպտիմալ ձևեր։
14:53
04 Սեպտեմբերի 2019
Կարևոր օրենքների հնգյակ, որոնք կարող էիք բաց թողնել այս ամառ
Ներկայացնում ենք կարևոր օրենքների հնգյակ, որոնք կարող էիք բաց թողնել այս ամառ։