Հաջող բիզնեսի երեք կանոն կոնսալթինգի գիտակից
07.04.2017,
12:17
Ֆրեդերիկ Անդրեն` Միջազգային խորհրդատվական ալյանսի հիմնադիր IBF ընկերության գործադիր տնօրենը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը պատմել է հաջող բիզնեսի երեք գլխավոր կանոնների մասին։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրեդերիկ Անդրեն` Միջազգային խորհրդատվական ալյանսի հիմնադիր IBF ընկերության գործադիր տնօրենը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը պատմել է հաջող բիզնեսի երեք գլխավոր կանոնների մասին։
Համարձակություն. Անհրաժեշտ է է համարձակ լինել, վստահ ներկայացնել սեփական գաղափարներն ու նախագծերը։
Շփվողականություն. Պետք չէ վախենալ շփվել այլ մարդկանց, ընկերությունների, կազմակերպությունների հետ, քանի որ ոչ մի նախագիծ հնարավոր չէ իրականացնել առանց օգնության։
Ստեղծարար մտածելակերպ. Գործընկերներին պետք է գրավել օրիգինալ գաղափարներով, յուրատիպությամբ
Միջազգային խորհրդատվական ալյանսը (International Consulting Alliance - ICA) ստեղծվել է 2012 թվականին IBF համաշխարհային կոնսալթինգային ընկերության նախաձեռնությամբ և միավորում է մոտ 60 խորհրդատվական կազմակերպություններ աշխարհի տարբեր երկրներից։
IBF International Consulting–ը հիմնվել է Բելգիայում 1977 թվականին և մասնագիտանում է միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ընկերությունների մենեջմենթի զարգացման օժանդակության բնագավառում։ Այդպիսի կազմակերպությունների թվում են Եվրոպական հանձնաժողովը, Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, AusAid–ը և DFID–ը։
IBF–ի տարեկան շրջանառությունը տատանվում է 25 միլիոն եվրոյի սահմաններում։ Ներկայում դրա կառուցվածքում աշխատում են 70 հաստիքային աշխատողներ և խորհրդատվական ոլորտի ավելի քան 250 մասնագետներ։
1977 թվականից IBF–ը հաջողությամբ ծրագրեր է իրականացրել լայն շրջանակի միջակայքում աշխարհի ավելի քան 100 երկրներում` Չիլիից Չինաստան, Ռուսաստանից մինչև Հարավային Աֆրիկայի երկրներ։ -0-