Անվտանգության հրահանգներ. համացանցում բանկային քարտից օգտվելու 14 կանոն
30.01.2018,
10:47
Մարդիկ վաղուց զգացել են ինտերնետով առևտուր անելու առավելությունները։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մարդիկ վաղուց զգացել են ինտերնետով առևտուր անելու առավելությունները։ Չէ՞ որ դա այնքան հեշտ է. գնումը վճարելու համար պարզապես հարկավոր է մուտքագրել պլաստիկ քարտի համարը, քարտապանի անունն ու ազգանունը, քարտի վավերականության ժամկետն ու CVV2/CVC2 անվտանգության կոդը և վերջ։
Վճարում կատարելու այս միջոցն, անխոս, շատ հարմար է, սակայն անվտանգ չէ, քանի որ խարդախները միշտ զգոն են, և նրանց հնարամտությունը սահմաններ չի ճանաչում։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեց, որ համացանցում ծառայության կամ ապրանքի համար վճարելիս բանկային քարտի օգտագործման անվտանգության խնդիրն ակտուալ է նաև Հայաստանում։
Նրա խոսքով, գոյություն ունեն օգտատերերին խաբելու և բանկային քարտերից միջոցներ գողանալու տարբեր միջոցներ։

Խաբեության ամենատարածված միջոցը «ֆիշինգն է»։ Այն ինտերնետային խարդախության տեսակ է, որի նպատակն է ձեռք բերել օգտատերերի գաղտնի տվյալները` լոգիններն ու գաղտնաբառերը։ Խարդախներն այս նպատակին հասնելու համար հայտնի ապրանքանիշերի անունից ուղարկում են մեծ թվով էլեկտրոնային նամակներ, ինչպես նաև անձնական հաղորդագրություններ տարբեր ծառայություններում, օրինակ, բանկերի անունից կամ սոցիալական ցանցերի միջոցով։ Նամակում հաճախ տեղադրված է ուղիղ հղում դեպքի մի կայք, որն արտաքինից որևէ կերպ չի տարբերվում իսկական կայքից։ Երբ օգտատերը հայտնվում է կեղծ կայքում, խարդախները հոգեբանական տարբեր հնարքների միջոցով փորձում են համոզել նրան, որպեսզի նա կեղծ էջում մուտքագրի իր լոգինն ու գաղտնաբառը, ինչը հասանելի կդարձնի զոհի բանկային հաշիվները։
Խարդախության մեկ այլ տեսակ է համակարգիչները վիրուսային ծրագրերով վարակելը։ Այդ ծրագրերի նպատակն է գողանալ տեղեկություն օգտատիրոջ բանկային քարտի մասին (համար, վաղեմության ժամկետ և այլն), երբ այն մուտքագրվում է համակարգչում։ Ծրագիրն այդ տեղեկությունը պահպանում և ուղարկում է խարդախներին։

Խաբեության մեկ այլ ձև է, երբ դուք վճարում եք օտար համակարգչով հասարակական վայրերում։ Օրինակ, ինտերնետային սրճարաններում կամ խաղային ակումբներում, որտեղ հաճախ տեղադրված են տեսախցիկներ, ձեր գումարը կարող է հեշտությամբ հայտնվել խարդախների ձեռքում։
Խաբեության մեկ այլ տեսակի դեպքում գնումը գրանցելիս գնորդը թողնում է իր կոնտակտային ինֆորմացիան։ Այնուհետև խարդախները կապվում են գնորդի հետ և ներկայանալով բանկի կամ ցանցային օպերատորի աշխատակից` տարբեր պատրվակով փորձում են ստանալ գաղտնի տեղեկատվություն` բանկային քարտի PIN կոդը կամ CVV2/CVC2 կոդը։ Օգտագործելով ստացված տվյալները` խաբեբաներն արագորեն գումարը հանում են քարտից` վճարելով գնումների դիմաց կամ փոխանցելով միջոցներն այլ հաշվեհամարներին։
Ինչպես նշում է Մարտիրոսյանը, անհնար է ամբողջովին երաշխավորված լինել, սակայն հարկավոր է հետևել տարրական կանոններին համացանցում բանկային քարտից օգտվելիս, ինչը թույլ կտա զգալիորեն նվազեցնել օգտատիրոջ ռիսկերը։
Անվտանգության 14 կանոններ

1. Երբեք և ոչ ոքի մի հայտնեք ձեր բանկային քարտի վճարային տվյալները, հատկապես եթե այդ մասին ձեզ խնդրում են անել հեռախոսով` ներկայանալով որպես բանկի աշխատակից, խնդրում են ասել փին-կոդը կամ CVV2/CVC2 կոդը: Բանկը կարող է հարցնել քարտի վերջին չորս թվերը կամ ամբողջ համարը, բայց իրավունք չունի և չպետք է պահանջի CVV2/CVC2 կամ փին կոդերը: Բացի այդ, տվյալները չարժե ուղարկել էլեկտրոնային փոստով: Հիշեք այն մասին, որ ինտերնետ վճարում ձևակերպելիս ձեզնից չպետք է հարցնեն փին կոդ:
2. Ֆիշինգային կայքը սովորականից կարելի է տարբերել, օրինակ, բարդ կազմված հասցեից, արձագանքների բացակայությունից, շատ էժան ապրանքներով և ծառայություններով: Այդ ամենը պետք է կասկածանք հարուցի:

3. Անհրաժեշտ է հակավիրուսային ծրագիր տեղադրել և պարբերաբար թարմացնել: Նաև հարկ է կանոնավոր կերպով թարմացնել օպերացիոն համակարգը: Դա արվում է նրա համար, որ վիրուսները չմնան համակարգչի մեջ: Համակարգը թարմացնելիս մասնագետը լրամշակում է համակարգի սխալները և վերացնում վիրուսների անցնելու ուղիները:
4. Մի գնեք և մի օգտագործեք ուրիշի համակարգիչները, եթե վստահ չեք դրա անվտանգության հարցում: Հատկապես դա վերաբերում է ինտերնետ սրճարաններին և ընդհանուր հասանելիության համակարգիչներին:

5. Քարտի տվյալները մուտքագրելիս ուշադրություն դարձրեք բրաուզերի հասցեի տողին: Գաղտնի ֆինանսական տեղեկությունը պետք է հաղորդվի պաշտպանված միացմամբ: Այդ դեպքում դուք կտեսնեք, որ հասցեի տողը լուսավորվում է դեղին գույնով, առկա է կողպեքի նշանը, իսկ հասցեն պարտադիր սկսվում է https:// նախածանցից: Իսկ եթե կողպեքին մկնիկով սեղմեք, ապա բրաուզերը հանգույցի մասին տեղեկություն կտրամադրի:
6. Հնարավորության դեպքում անհրաժեշտ է հիշել ինտերնետ խանութների և սեփական ինտերնետ բանկի առավել հաճախ օգտագործվող հասցեները: Բանն այն է, որ խարդախները կարող են փոխել ընդամենը 1-2 սիմվոլ, իսկ դուք կհայտնվեք մեկ այլ կայքում:

7. Համացանցում վճարման քարտ բացեք և միացրեք on-line բանկինգի հնարավորությունը: Դրա վրա փոխանցեք միայն այն գումարը, որն անհրաժեշտ է ձեզ այս կամ այն պահին: Այսպիսով, վճարելով գնման կամ ծառայության համար, դուք բացառում եք մեծ գումարների կորուստը:
8. Եթե վճարումը պահանջում է անցնել հղումներով, կրկնօրինակեք դրանք բուֆերում` չսեղմելով դրանք մկնիկով, այնուհետև դրեք բրաուզերի հասցեական տողում: Դա կապված է նրա հետ, որ կարող է երևալ մեկ հղում, իսկ սեղմելիս կբացվի մեկ այլ հղում, որը տանում է կեղծ կայք:
9. Միացրեք SMS-իրազեկման ծառայությունը, որ միշտ տեղյակ լինեք ձեր հաշվի վիճակից:
10. Եթե ձեզ անհրաժեշտ է ինտերնետով ուղարկել ձեր բանկային քարտի նկարը (էլ. փոստ, skype և այլ), ապա հիշեք, որ խաբեբաները կարող են կոտրել ուղարկողի կամ ստացողի էջն ու օգտվել գաղտնի տեղեկությունից: Եթե, այնուամենայնիվ, ձեզ խիստ անհրաժեշտ է ուղարկել բանկային քարտի նկարը, ապա պետք է պայմանավորվել ստացողի հետ, որ նա ստանալուց անմիջապես հետո ջնջի նկարը էլեկտրոնային փոստից, դուք էլ պետք է ջնջեք այն ձեր փոստից: Անձնական տվյալներն ավելի լավ է ուղարկել տարբեր կարգի «Message»-ով:
11. Առցանց գնումների դեպքում ստուգեք ձեր զամբյուղի վերջնական գումարը: Առցանց խանութները կարող են լռելյայն ընտրել առաքման ամենաթանկ տարբերակը, լրացուցիչ ապահովագրում կամ ընդլայնված երաշխիք: Ծառայություններ գնելու դեպքում վերջնական գումարի մեջ կարող է ներառվել լրացուցիչ սպասարկման գումարը:
12. Անվճարը ոչ միշտ է անվճար: Ձեզ հաճախ առաջարկում են անվճար փորձել ինչ-որ բան, սակայն խնդրում եմ մուտքագրել բանկային քարտի տվյալները: Ու եթե ժամանակին չեղյալ չհայտարարեք բաժանորդագրությունը, ապա քարտից կհանվի գումար վճարովի ծառայությունների համար: Այնպես որ, միշտ ստուգեք Free Trial-ի պայմանները ու բաժանորդագրությունից հրաժարվելու կանոնները։
13. Կրկնվող վճարումները կարող են հարմար լինել, եթե խոսքը բջջային հեռախոսի հաշվեկշռի ավտոմատ լիցքավորման մասին է: Սակայն որոշ դեպքերում հաշվի համալրումը տեղի է ունենում առանց ձեր իմացության: Օրինակ, Skype–ը լռելյայն առաջարկում է լիցքավորել հաշիվը հենց այն 2 դոլարից պակաս լինի: Եթե դուք չեք նախատեսում միշտ օգտվել ծառայությունից, ապա ավելի լավ է հանեք դրա նշանը Skype–ում։
14. Ու ամենակարևորը` ստուգեք բանկային քարտի քաղվածքը, որպեսզի վստահ լինեք, որ տեղյակ եք քարտով կատարված բոլոր գործարքներից:-0-

Загружается новость ...
"Право"