440.42
4.4
402.65
+9
Եղանակը Երևանում
Հայ

Վարկային «խաբեբաներ». ու՞ր չպետք է դիմել գումար ստանալու համար

11:06
12 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վարկերն այսօր ամենապահանջված բանկային ծառայություններից են։ Այս մասին հստակ վկայում է վիճակագրությունը։ Այսպես, Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով, հայկական բանկերի վարկային ներդրումները 2019թ.–ի 9 ամսում կազմել են 3,37 տրիլիոն դրամ, որից 36%–ը ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն են։ Իհարկե, վարկերը թույլ են տալիս լուծել առօրյա խնդիրները, սակայն, ամեն դեպքում, այն լրացուցիչ բեռ է, որը վարկային միջոցների սխալ կառավարման դեպքում կարող է վերածվել խնդրի։ 

Հաշվի առնելով հայկական շուկայում այս ծառայության պահանջված լինելը` ակտիվանում են նաև անբարեխիղճ մարդիկ, ովքեր կիրառում են տարբեր խարդախ սխեմաներ` միամիտ ու դյուրահավատ քաղաքացիների ուշադրությունը գրավելու համար։ Այսօր յուրաքանչյուր քայլափոխին կարելի է հանդիպել գրավիչ հայտարարություններ, որոնք երաշխավորում են արագ ու հեշտ վարկի տրամադրում` առանց փաստաթղթերի։ Սակայն իրականում այդ հայտարարություններից շատերը պարզապես խարդախ սխեմաներ են, որոնց նպատկան է խաբել դյուրահավատ մարդկանց։ 

Հարվածի տակ չունևորներն են

кошелек Кредитные "мошенники

Վարկային խաբեբաների հիմնական թիրախը սոցիալապես անապահով քաղաքացիներն են, որոնք այդքան էլ լավ «գլուխ չեն հանում» ֆինանսական համակարգի նրբություններից։ Հենց նրանք են ավելի հաճախ դիմում ֆինանսական միջնորդներին և արդյունքում կրում լուրջ ֆինանսական կորուստներ։ Ֆինանսական միջնորդության ինստիտուտը Հայաստանում լիցենզավորված չէ, հետևաբար ո′չ Կենտրոնական բանկը, ո′չ այլ կառույցները (բացի իրավապահներից) չեն կարող պաշտպանել ձեր շահերը։ Ավելին, Հայաստանը հետևողականորեն պայքարում է ֆինանսական միջնորդության ինստիտուտի դեմ, հուլիսից երկրում ուժի մեջ են մտել Վարչական իրավախախտումների օրենսգրքում նախատեսված փոփոխությունները։ Օրենսդիր մարմինն ընդունել է համապատասխան օրենք՝ լիցենզիա չունեցող անձանց կամ կազմակերպությունների կողմից վարկերի գովազդի իրականացման մասին։ Ըստ օրենքի, համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման գովազդը տուգանվում է 2 մլն դրամով (մոտ 4,2 հազար դոլար), կրկնակի խախտման դեպքում տուգանքի չափն ավելանում է` հասնելով 4 մլն դրամի (մոտ 8,4 հազար դոլար)։

Իրավիճակի վերահսկողություն 

кошелек депозит

Այս պահին ֆինանսական միջբորդների հետ կապված իրավիճակը վերահսկվում է իրավապահների կողմից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերի ժամանակ բազմիցս բարձրաձայնել է այս խնդրի մասին, և քանի որ ոլորտը չի վերահսկվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից, համապատասխան հանձնարարականներ տրվեցին իրավապահ մարմիններին։ Միայն այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրելու պատրվակով, խաբեությամբ քաղաքացիների անունով խանութներից ապառիկ գնված ապրանքները չտրամադրելու և վարկի գումարները չմարելու եղանակով խարդախություն կատարելու դեպքերի առթիվ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է 54 քրեական գործ։ Սակայն նման ծառայությունների գովազդը դեռևս շարունակում է գրավել բնակչության ուշադրությունը։ 

Խարդախ սխեմաներ 

1 кошелек Пять необдуманных действий

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որում Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության օպերլիազոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է որոշ սխեմաներ, որոնցով աշխատում են խաբեբաները։ Օրինակ, զանգահարելով նշված հեռախոսահամարին այդ կազմակերպությունների և անձանց կողմից նշված վայր են մեկնում, որից հետո պայմանները փոխվում են, և քաղաքացիներին առաջարկվում է գնալ բջջային հեռախոսների, կահույքի, տեխնիկայի մասնագիտացված խանութ–սրահներ, ձևակերպել քաղաքացու անվամբ ապառիկ եղանակով պայմանագիր, այնուհետև գնված ապրանքները տրամադրել այդ անձանց կամ կազմարպություններին, որից հետո առաջարկվում է սպասել ևս կարճ ժամանակ, որպեսզի այդ ապրանքները վաճառվեն և գոյացած գումարի 70 կամ 50 տոկոսը վերադարձվի քաղաքացուն։ Նախատեսված ժամկետում այդ գումարը չի վերադարձնում կամ վերադարձնում է մասնակի, և վարկի ամբողջ բեռը մնում է քաղաքացու ուսերին։ Եվ քաղաքացին, հայտնվելով ֆինանսական ծանր կացության մեջ, դիմում է ոստիկանություն` ներկայացնելով կատարվածը։ Բացի այդ օպերլիազորը նշեց, որ խարդախության դեպքերի ծանրակշիռ մեծամասնությունը կազմում են այն դեպքերը, որ քաղաքացիները դիմում են անհայտ ծագման վարկային կազմակերպություններ` վարկ ստանալու նպատակով, այդ կազմակերպությունը, որպես վարկային միջնորդ, դիմում է բանկին և ստանալով քաղաքացուն հասանելիք գումարը` նրան տրամադրում է այդ գումարի ընդամենը 70 տոկոսը կամ ավելի քիչ, մնացած գումարը, որպես միջնորդ, մնում է իրեն։ Այդ դեպքում, վարկն ամբողջությամբ մնում է քաղաքացու ուսերին։ Եվ քաղաքացին, հայտնվելով ֆինանսական ծանր կացության մեջ, կրկին դիմում է ոստիկանություն` ներկայացնելով կատարվածը։  

Ֆինանսների կառավարման «ոսկե» կանոն 

кошелек отпуск

Վարկավորման ոլորտում հայ հասարակության հիմնական խնդիրներից մեկը սպառողական մտածելակերպն է։ Մեր քաղաքացիները սպառում են ավելի շատ, քան վաստակում են և բյուջեի ճեղքը փակում են վարկերի հաշվին։ Արդյունքում, խնայողությունների և երկարաժամկետ պլանավորման ինդեքսը երկրում շատ ցածր է, քանի որ մարդիկ, գումար խնայելու փոխարեն, նախընտրում են վարկ վերցնել։ Միաժամանակ շատերը վարկ են վերցնում առանց երկարաժամկետ պլանավորման` բավարարելով հենց տվյալ պահի պահանջները։ Օրինակ, վարկ են վերցնում կենցաղային տեխնիկա գնելու, հետո բնակարանը վերանորոգելու, սմարթֆոն գնելու համար` ամեն անգամ կարծելով, որ գումարը մեծ չէ ու չեն մտածում, որ պարտքերը սկսում են կուտակվել։ Հենց դրա համար գոյություն ունի ֆինանսների կառավարման «ոսկե» կանոն` «Պարտքի սկզբունք` 30-50%»։ Պրոֆեսիոնալների խոսքով, պարտքը կարող է լինել լավ ու վատ, արդարացված կամ ոչ։ Եթե դուք պարտք եք վերցնում ներդրումներ կատարելու կամ ապագայի մեջ ներդրում կատարելու համար, ինչը թույլ կտա ստեղծել լրացուցիչ գումար աշխատելու միջոց, ապա նման պարտքն արդարացված է։ Ընդ որում պետք է ուշադիր լինել, որպեսզի պարտքի գումարը չգերազանցի ամսական եկամտի 30-50%–ը։ Այսպես, եթե ձեր աշխատավարձը 100 հազար դրամ է, ապա պարտքի կամ վարկի մարման համար նախատեսված առավելագույն գումարը չպետք է գերազանցի 50 հազար դրամը։ Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե ցուցանիշն ավելի բարձր է, ապա հավանական է, որ դուք վարկի մարման հետ կապված ֆինանսական խնդիրներ ունենաք։ 

Պայմանագիրը գումարից էլ թանկ է 

Кошелек законы денег

Վարկի համար պետք է դիմել միայն լիցենզավորված կառույցներ` բանկեր և վարկային կազմակերպություններ։ Այս դեպքում դուք կարող եք վստահ լինել, որ եթե անգամ ձեր իրավունքները խախտվեն, ապա դուք միշտ կարող եք դիմել կամ կարգավորչին` Կենտրոնական բանկ կամ Ֆինանսական հաշտարարին, ով կփորձի օգնել ձեր խնդրի լուծման հարցում։ Բացի այդ, պետք է հիշել, որ, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի համաձայն, վարկի հետ կապված բոլոր վճարները պետք է նշված լինեն վարկային պայմանագրում։ Ի դեպ, պայմանագրում չպետք է լինի մանր տառատեսակ, բոլոր պայմանները տպվում են նույն տառատեսակով` նշելով բոլոր վճարումներն ու տոկոսադրույքները, այդ թվում` պայմաններն ու դրանց վերանայման հնարավորությունը։

Պայմանագրում նախատեսված վճարներից բացի, ոչ ոք չի կարող պահանջել լրացուցիչ գումար։ Եթե նման բան տեղի ունենա, ապա հարկավոր է միանգամից դիմել իրավապահ մարմիններին։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:45
14 Մարտի 2024
Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ
Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։