415.63
4.18
390.04
+19
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպե՞ս դառնալ անհատ ձեռներեց Հայաստանում

14:40
15 Նոյեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երբևէ մտածե՞լ եք սեփական բիզնես հիմնելու մասին: Եթե՝ այո, ապա մտածեք անհատ ձեռներեցության (ԱՁ) մասին: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պատմում է, թե ինչ է ԱՁ-ն, ինչպես կարելի է դառնալ անհետ ձեռներեց և ինչ պետք է անել:

Ի՞նչ է ասում օրենքը

«Անհատ ձեռներեցության մասին» օրենքի համաձայն, անհատ ձեռներեց կարող են լինել Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիներն ու օտարերկրացիները, ինչպես նաև առանց քաղաքացիության անձինք, որոնք օրենքով իրավունք ունեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Նման գործունեությամբ զբաղվելուց և որևէ բան ձեռնարկելուց առաջ պետք է իմանալ ԱՁ-ի առավելություններն ու թերությունները, հաշվի առնել տարբեր գործոնները և իրականացնել համապատասխան վերլուծություն:



ԱՁ-ի առավելությունները.

• ԱՁ-ն հեշտ է բացել և կասեցնել
• Ստացված եկամուտն ամբողջությամբ կախված է միայն ձեռնարկատիրոջ ջանքերից
• Անհատ ձեռներեցը եկամտի միակ ստացողն է
• Ամբողջական վերահսկողություն որոշումների ընդունման և բիզնեսի կառավարման հարցում
• ԱՁ-ն ունի հարկային առավելություններ
• Բիզնեսի զարգացման հնարավորություններ, քանի որ անհատ ձեռներեցը կարող է վարձակալել աշխատողների:

ԱՁ-ի թերությունները.

• Բիզնեսի շարունակականության խնդիր: Եթե բիզնեսը վարում է մեկ անձ, նրա հիվանդության դեպքում եկամուտ չի լինի
• Որպեսզի բիզնեսը շահութաբեր լինի, անհատ ձեռներեցը պետք է տիրապետի բազմաթիվ գործունեության՝ սկսած ապրանքների կամ ծառայությունների արտադրությունից մինչև դրանց իրացում
• Բիզնեսի սեփականատերն ունի սահմանափակ կապիտալ և անսահմանափակ պատասխանատվություն
• ԱՁ-ն հարմար չէ լայնածավալ գործառնությունների համար:

кошелек как стать ИП

Ինչպե՞ս գրանցել բիզնեսը

Եթե դուք, դիտարկելով բոլոր դրական և բացասական կողմերը, այնուամենայնիվ, որոշել եք դառնալ անհատ ձեռներեց, ապա պետք է գրանցեք ձեր բիզնեսը: Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը կամ պետական գրանցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակ՝ անկախ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության վայրից:

Պետական գրանցման համար անհրաժեշտ կլինի Գործակալություն ներկայացնել անձնագիր և դրա պատճենը, ինչպես նաև 3000 դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը, որը պետք է փոխանցվի գանձապետական հաշվին։

Կողմնորոշվեք հարկման համակարգի հարցում: Շատ դեպքերում անհատ ձեռնարկատերերն ընտրում են պարզեցված հարկման տարբերակը: Հատկանշական է, որ այս փուլը թույլատրվում է անցնել գրանցման ընթացքում։ Այնուամենայնիվ, ավելի լավ է կողմնորոշվել, երբ դիմում եք: Պետական գրանցման համար անհրաժեշտ դիմումը կկազմվի Գործակալության աշխատակցի կողմից՝ ձեր ներկայացրած փաստաթղթերի հիման վրա: Ահա և վերջ, որպես անհատ ձեռնարկատեր ձեր գրանցման ընթացակարգն ավարտված է:

кошелек как стать ИП

Ինչի՞ց սկսել: Բիզնես գաղափարից

Այժմ, երբ ուսումնասիրել եք հարցի իրավական կողմը, պետք է մտածել գործնական բաղադրիչի մասին։ Ինչպես նշում են փորձառու ձեռներեցները, ցանկացած բիզնես նախագիծ սկսվում է գաղափարից։ Դուք կարող եք օգտագործել ձեր սեփական գաղափարը՝ հաշվի առնելով ձեր կյանքի փորձը, մասնագիտությունն ու նախասիրությունները։ Օրինակ, եթե ուսուցիչ եք, կարող եք կրկնուսուցում իրականացնել, այդ թվում՝ առցանց։ Եթե ունեք հոբբի, որը սիրում եք, կարող եք այն դրամայնացնել որպես անհատ ձեռներեց: Եթե դուք «գլուխ եք հանում» կենցաղային հարցերից, կարող եք առաջարկել ձեր ծառայությունները վերանորոգում կատարելու համար: Կարող եք նաև ընտրել ձեզ հետաքրքրող գաղափարը համացանցում, որտեղ կան բազմաթիվ կայքեր, որոնք առաջարկում են բիզնես գաղափարներ սկսնակների համար, այդ թվում՝ նվազագույն ներդրումներով:

кошелек как стать ИП

Շուկայի վերլուծություն

Գաղափարի հարցում կողմնորոշվելուց հետո պետք է պարզել, թե որքանով են պահանջված ձեր ծառայություններն ու ապրանքները, ինչպիսին է մրցակցությունը այն ոլորտում, որտեղ պատրաստվում եք աշխատել, և ինչպես եք տարբերվելու մրցակիցներից: Միևնույն ժամանակ մտածեք, թե ինչ ծախսեր եք ակնկալում և ինչ եկամուտների վրա կարող եք հույս դնել։ Կազմեք ինքնատիպ բիզնես պլան՝ ձեզ համար, ոչ թե բանկի կամ ներդրողի: Այդկերպ ձեզ համար ավելի հեշտ կլինի որոշել՝ արժե՞, արդյոք, զբաղվել ընտրված բիզնես գաղափարով։

Բիզնեսի համար գումարի որոնում

Ցանկացած բիզնեսում, նույնիսկ ամենափոքրում, պետք է գումար ներդնել: Լավ է, եթե ունեք խնայողություններ կամ կարող եք գումար վերցնել հարազատներից մեկնարկային կապիտալի համար: Անցկացրեք ձեր ունեցվածքի աուդիտ, գուցե ինչ-որ բան կարելի է վաճառել կամ հանձնել վարձով: Բիզնես սկսելու համար վարկեր վերցնելը շատ անցանկալի է, քանի որ հայտնի չէ, թե ինչպես կընթանա ձեր բիզնեսը, իսկ վարկային փոսի մեջ ընկնելու հավանականությունն այս փուլում բավականին մեծ է:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:35
23 Ապրիլի 2024
Մոբայլ բանկինգ․ ինչի համար է և ինչպես օգտվել
ինչ հնարավորություններ է տալիս մոբայլ բանկինգը և ինչպես օգտվել դրանից
11:03
11 Ապրիլի 2024
«Հանրագիտարան փողի մասին»․ լավ միջոց երեխաներին ֆինանսների մասին պատմելու համար
Փողը մեր կյանքի անբաժանելի մասն է: Կարող է թվալ, թե երեխաները կարիք չունեն իմանալու փողի մասին, բայց դա այդպես չէ
10:15
27 Մարտի 2024
Թվային քարտ. ի՞նչ է դա, և որո՞նք են դրա առավելությունները
Էլեկտրոնային քարտերը դարձել են տարածված բանկային պրոդուկտներից մեկը: Դրանք կոչվում են վիրտուալ և թվային քարտեր: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարզել է, թե արդյոք դրանց միջև տարբերություն կա, թե ոչ, ինչպես օգտվել էլեկտրոնային քարտից և երբ կարող է օգտակար լինել նման ծառայությունը
10:45
14 Մարտի 2024
Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ
Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին