Ինչպես ճիշտ վարկ վերցնել բանկից. գործնական խորհուրդներ
02.05.2017,
11:58
Վարկով այսօր կարելի է գնել գրեթե ամեն ինչ։ Վարկի միջոցով կարելի է տուն կառուցել, երեխաներին կրթության տալ, բարելավել առողջությունը, ձեռք բերել ավտոմեքենա և շատ այլ իրեր, ինչի համար դրամական միջոցներ են հարկավոր։ Ինչպե՞ս մոտենալ վարկի ընտրությանն ու ձևակերպմանը, որպեսզի այն, իսկապես, լինի օգտակար և չդառնա չկանխատեսված ծախսերի բեռ։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Վարկով այսօր կարելի է գնել գրեթե ամեն ինչ։ Վարկի միջոցով կարելի է տուն կառուցել, երեխաներին կրթության տալ, բարելավել առողջությունը, ձեռք բերել ավտոմեքենա և շատ այլ իրեր, ինչի համար դրամական միջոցներ են հարկավոր։ Վարկավորման ծավալներն աճում են, միաժամանակ ոչ բոլոր փոխառուներն են գոհ վարկի պայմաններից։ Ինչպե՞ս մոտենալ վարկի ընտրությանն ու ձևակերպմանը, որպեսզի այն, իսկապես, լինի օգտակար և չդառնա չկանխատեսված ծախսերի բեռ։
Տոկոսադրույք և... տոկոսադրույք
Տոկոսադրույքն առաջին բանն է, ինչին ուշադրություն է դարձնում յուրաքանչյուր փոխառու։ Սակայն ոչ բոլորը գիտեն այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսիք են անվանական և փաստացի տարեկան տոկոսադրույքները և որն է դրանց տարբերությունը։ Այդ պատճառով հաճախ, արդեն վարկային պայմանագրի կնքումից հետո, շփոթված վարկառուն զարմանում է, որ պետք է շատ ավելին վճարի, քան նախատեսել էր։ «Բանկը խաբեց», – կարծում է փոխառուն և սխալվում է։ Բանկը չի խաբում, պարզապես երբեմն չափազանց մանրամասն չի բացատրում կամ փոխառուն ինքն է կողմնորոշվում միայն ամսական վճարումների գումարի հարցում, իսկ ավելի ուշ հասկանում է, որ վարկն իր վրա թանկ «նստեց», չնայած հնարավոր է, որ այնքան էլ կրիտիկական չէ բյուջեի համար։
Տոկոսադրույքը, որը տեսնում եք գովազդում, տարեկան անվանական վարկային տոկոսադրույքն է, հենց դրանով են հաշվարկվում վարկի տոկոսները։ Իսկ փաստացի տարեկան տոկոսադրույքը ցուց է տալիս, թե իրականում որքան կարժենա վարկը տոկոսները և այլ պարտադիր վճարները, միջնորդավճարները վճարելիս։
Ձեռքի թեթև շարժումով տոկոսները վերածվում են...
Օրինակ դուք մեկ տարի ժամկետով վերցնում ենք 500 000 դրամ վարկ 10% տոկոսադրույքով։ Եթե վարկով նախատեսված այլ ծախսեր չկան, իսկ մարման ժամանակացույցն ամսական է` հավասար գումարով, ապա փաստացի տարեկան տոկոսադրույքը կկազմի 10,51%։ Եթե նույն պայմանների դեպքում գումարվում են նաև այնպիսի ծախսեր, ինչպիսիք են, օրինակ, 5000 դրամ վարկի ձևակերպման, 1000 դրամ վարկի սպասարկման համար, ապա փաստացի տոկոսադրույքը կազմում է արդեն 13,05%։
Ցանկացած լրացուցիչ ծախս, եթե այն անգամ առաջին հայացքից թվում է չնչին, հանգեցնում է վարկի թանկացման։ Որոշ բանկերում անվանական տոկոսադրույքն ավելի բարձր է, սակայն բացակայում են վարկի տրամադրման և սպասարկման վճարները։ Իսկ որոշ բանկերում հակառակն է. անվանական տոկոսադրույքը ցածր է, սակայն առկա են մի շարք լրացուցիչ ծախսեր, և վարկն ինքնին թանկանում է։ Այդ պատճառով վարկը ձևակերպելիս հարկավոր է ուշադրություն դարձնել ոչ միայն անվանական տոկոսադրույքին, այլ նաև այն բոլոր ծախսերին, որոնք պետք է վճարենք վարկի դեպքում։ Դրանք կարող են լինել բանկի միջնորդավճարը վարկի տրամադրման և սպասարկման համար, ունեցվածքի գնահատման վճարը, ապահովագրական ծառայությունների համար նախատեսված ծախսերը (եթե խոսքն օրինակ ավտովարկի մասին է), նոտարական ծախսերը և այլն։
Մաթեմատիկան գործողության մեջ
Զանազան վճարումներ կարող են լինել ինչպես միանվագ՝ վարկ ստանալիս, այնպես էլ ամենամսյա: Եվ դրան նույնպես պետք է ուշադրություն դարձնել: Օրինակ, վարկի սպասարկման ամսական 1000 դրամը մեծ գումար չէ, բայց տարեկան դա արդեն 12 հազար է: Երբեմն այդպիսի վճարումները նշվում են տոկոսային արտահայտմամբ, ասենք, վարկի գումարի 0.1 տոկոսը: Բանկային կայքերում պարտադիր գոյություն ունի տեղեկություն այն մասին, որ անվանական և փաստացի տոկոսադրույքները տարբերվում են, և փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգի հղում է տրվում: Բայց դա քիչ բան է փոխում: Տեսնելով հաշվարկի բանաձևը՝ վարկառուների 99 տոկոսը կսարսափի: Այդ իսկ պատճառով նախքան վարկային պայմանագրի կնքումը պահանջեք, որ բանկի աշխատողը հաշվարկի ձեզ համար ոչ միայն վարկի ամենամսյա վճարումների գումարը, այլ նաև հայտնի փաստացի տոկոսադրույքը: Այդպես դուք կկարողանաք հասկանալ, թե իրականում որքան ծախս կպահանջի ձեզնից վարկը, և ճիշտ որոշում կատարել՝ չվստահելով բացառապես գովազդին:
Ամեն հարմարը չէ, որ շահավետ է
Վարկի արժեքի, այսինքն, վերավճարման ընդհանուր գումարի վրա ազդում է նաև վարկի մարման ձևը: Դրանք երկուսն են՝ մարում հավասար գումարներով (անուիտետային) և տարբերակված (դիֆերենցիալ): Դրանց գլխավոր տարբերությունը վարկի արժեքի հաշվարկման մեթոդն է և, համապատասխանաբար, մարման ուրիշ ժամանակացույցը:
Առաջին ձևը՝ անուիտետը, ենթադրում է վարկի ողջ ժամկետի ընթացքում հավասար գումարներով մարում: Երկրորդը՝ դիֆերենցիալ ձևը, ենթադրում է ավելի մեծ վճարում վարկի ժամկետի սկզբում՝ վճարման գումարի աստիճանական նվազմամբ:
Հայաստանում ավելի տարածված է անուիտետ մարման ձևը: Այն ավելի հարմար է համարվում: Բայց վարկավորման նույն պայմանների դեպքում (գումար, ժամկետ, տոկոսադրույք) մարման այդպիսի ժամանակացույցով վարկն ավելի թանկ կստացվի՝ ընդհանուր վերավճարումն ավելի բարձր է: Այդ պատճառով բանկի համար մարման այս ձևն ավելի շահավետ է: Վարկառուի համար այն պակաս շահավետ է, բայց շատ հարմար է: Նախևառաջ, այն պատճառով, որ թույլ է տալիս պլանավորել ամսական բյուջեն: Երկրորդ, վարկառուի եկամուտները միշտ չէ, որ թույլ են տալիս մարման դիֆերենցիալ մարումով վարկ ձևակերպել, քանի որ ամենքը չէ, որ կարող է խոշոր վճարումներ կատարել նույնիսկ ժամկետի սկզբում: Պետք է հաշվի առնել, որ կարճաժամկետ սպառողական վարկերի դեպքում վերավճարումը չնչին կլինի, ուստի անուիտետն ամենաօպտիմալ տարբերակն է:
Սակայն եթե խոսքը, օրինակ, հիպոտեքի մասին է, ապա վարկի մարման ձեզ համար հարմար գրաֆիկը կարող է թանկ արժենալ: Այդ իսկ պատճառով, եթե դուք խոշոր գումարի երկարաժամկետ վարկ եք ձևակերպում և ձեր բյուջեն կարող է մեծ ծախսին դիմանալ ժամկետի հենց սկզբում, ապա միանշանակ հարկավոր է ընտրել մարման դիֆերենցացված եղանակը:
Արժույթ, ժամկետ, տուգանք
Ուրիշ ի՞նչ է հարկավոր իմանալ վարկ վերցնելիս: Որքան երկար է վարկի ժամկետը, այնքան քիչ է ամսավճարը և այնքան շատ է ընդհանուր գերավճարը: Որոշեք ինքներդ, թե ինչն է ձեզ համար ավելի կարևոր: Սակայն հաշվի առեք, որ ձեր ֆինանսական դրությունը կարող է փոխվել, և պարտադիր չէ՝ դեպի լավը: Ինչ վերաբերում է վարկի արժույթին, ապա գոյություն ունի չգրված կանոն՝ վարկը հարկավոր է վերցնել այն արժույթով, որով եկամուտ ես ստանում: Ի նկատի ունեցեք, որ Հայաստանում սպառողական վարկավորումը հնարավոր է միայն դրամով: Մնացած դեպքերում կարելի է ընտրել: Սակայն պետք չէ մոռանալ արժեզրկման ռիսկերի մասին, հատկապես եթե վարկը վերցվում է երկար ժամկետով։
Վարկային պայմանագրի կնքման ժամանակ անպայման ուշադրություն դարձրեք վարկի վաղաժամկետ մարման պայմաններին, պարտքի ոչ ժամանակին վճարելու պարագայում առկա տուգանքներին: Ի դեպ, սա ևս կարևոր է իմանալ. 100 հազարից մինչև 10 մլն դրամ սպառողական վարկերը վարկառուն իրավունք ունի վաղաժամ մարել, ընդ որում, տուգանքներ այս պարագայում չեն կիրառվում: Ուշադիր ընթերցեք պայմանագիրը և ճշտեք անհասկանալի կետերը, հատկապես նրանք, որոնք վերաբերում են բանկի կողմից միակողմանի կերպով վարկային պայմանագրի պայմանները փոխելուն:
Պայմանագիրը ենթակա է բողոքարկման...
Ամեն ինչ դեռ հնարավոր է փոխել, նույնիսկ եթե դուք ստորագրել եք պայմանագիրը: Եթե խոսքը կրկին սպառողական վարկի մասին է և վարկի գումարը կազմում է 100 հազարից մինչև 10 մլն դրամ, ապա յոթ աշխատանքային օրում դուք կարող եք միակողմանի կարգով, բանկին ոչինչ չպարզաբանելով, խզել վարկային պայմանագիրը: -0-