435.48
4.36
404.42
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես անել գրպանում միշտ փող ունենալու համար

12:32
27 Սեպտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ցանկացած մարդու կյանքում լինում են տարբեր իրավիճակներ, երբ անհապաղ անհրաժեշտ է կատարել որոշակի ծախսեր։ Հենց նման դեպքերում որոշ մարդիկ դիմում են բանկային վարկային քարտի օգնությանը։ Իհարկե, «ուրիշի» փողերն օգտագործելու համար ստիպված եք լինելու վճարել տոկոսներ, սակայն առաջին հերթին այդ ամենը հանկարծակի ծախսեր չեն, քանի որ իրավիճակը թելադրվում է հանգամանքների կողմից և երկրորդը`փոխառությամբ վերցված գումաները թույլ չեն տալիս հանգիստ քնել, և մարդը շտապում է արագ մարել պարտքը, երրորդը` վարկային քարտի դեպքում դուք միշտ գումար ունեք, իսկ դա ներշնչում է վստահություն, ինչը շատ կարևոր է։ Փոքրիկ հուշում. գումար կուտակեք բանկային կուտակային դեպոզիտի միջոցով։ Ժամկետի ավարտին դուք կստանաք տոկոսներ, իհարկե ոչ շատ, սակայն դա ևս հաճելի է։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ընտրել է իսկապես օգտակար խորհուրդներ այն դեպքերի համար, երբ դուք ուզում եք միշտ գումար ունենալ։

Եղեք պրոֆեսինալ ձեր բոլոր նախաձեռնություններում

кошелек деньги

Եղեք պրոֆեսինալ ձեր գործում, այդ դեպքում դուք միշտ պահանջարկ կունենաք։ Օրինակ, դուք փորձառու բուժքույր եք և կարող եք գումարի դիմաց տրամադրել որոշ բժշակական ծառայություններ `օրինակ տանը կատարելով ներարկումներ։ Կարելի է տանը գումարի դիմաց համակարգել կամ մշակել կայքեր, առավոտյան և երեկոյան զբոսնել այլ մարդկանց շների հետ և դրա համար գումար ստանալ։ Դա հատկապես հարմար է, եթե դուք ևս ունեք տնային կենդանի։ Շահավետ է նաև շների հետ զբոսնելուն զուգահեռ զբաղվել նրանց վարժեցմամբ։ Նման ծառայության համար շատերը գումար չեն խնայում։ Այս բոլոր օրինակները կարող են օգտակար լինել և դառնալ փրկություն սեփական բիզնեսում առկա ժամանակավոր դժվարությունների դեպքում։ Դուք իսկապես կկարողանաք որևէ բանով գումար վաստակել, քանի դեռ փնտրում եք նոր աշխատանք` նստել մեքենայի ղեկին և տաքսի վարել, բացել տատիկի կարի մեքենան ու կար անել, հարևան սրճարան հանձնել սեփական արտադրության թխվածքները, գրել «սուր» հոդված ինտերնետային թերթի համար և այլն։ Պարզապես չարժե հուսահատվել և զլանալ։

Իմացեք` ինչպես և ում կարելի է վաճառել

кошелек деньги

Ինչպե՞ս վաճառել ձեր ապրանքը կամ ծառայությունը։ Սա շատ «թանկարժեք» հարց է։ Այդուհանդերձ, ունիվերսալ բաղադրատոմսեր գոյություն ունեն, և դրանցից գլխավորը որոշակի հմտությունների առկայությունն է` շփվողականություն, ազնվություն, նպատակասլացություն և այլն։ Որպես կանոն, նման հատկություններով օժտված մարդիկ միշտ գումար ունեն, քանի որ անդադար ստեղծում են արժեքներ ու դրանց փոխարեն ստանում տարատեսակ պարգևավճարներ։ Մարդիկ պատրաստ են գումար վճարել նման մարդկանց աշխատանքի համար։ Շատ կարևոր է երբեք չխաբել գնորդին ու չհամոզել, որպեսզի նա գնի իրեն ոչ անհրաժեշտ իր, նման դեպքում վտանգվում են ձեր բարի համբավն ու անունը։ Այսօր աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն տարբեր ատյանների դատարանների հետ գործ ունեցող փաստաանները, հաշվապահներն ու ֆինանսիստները։ Հիմա մտածեք, թե նրանցից ո՞վ ավելի մեծ պահանջարկ ունի։ Ճիշտ է, հաշվապահ–փաստաբանները, ովքեր կարողանում են «գլուխ հանել» փողերից ու օրենքից։ Մեկ այլ օրինակ է վարորդն ու էքսկուրսավարը։ Հասկանալի է, որ ավելի շուտ աշխատանք կգտնի և գումար կունենա վարորդ–էքսկուրսավարը։ Օգտագործելով բոլոր պրոֆեսիոնալ հմտությունները` կարելի է ավելի շատ գումար աշխատել սեփական աշխատավայրում։ Զրուցեք ղեկավարության հետ և փորձեք ձեզ հարակից մասնագիտություններում, ինչը էապես կբարձրացնի ձեր կապիտալիզացիան, այդ թվում նաև` ինքնագնահատականը։

Սովորեք ստեղծել ռեզերվներ

кошелек деньги

Աշխարհում մարդկանց մեծ մասն ապրում է «մեկ օրով» և չմտածելով գումար տնտեսելու մասին` փողերը շաղ տալիս։ Խնայողությունների և ռեզերվների բացակայությունը մեծ բացթողում է ինչպես կյանքի պլանավորման, այնպես էլ բիզնես վարելու տեսակետից։ Չկան ազատ միջոցներ բարդ իրավիճակում հայտնված հարազատներին ու մտերիմներին շտապ նյութական օգնություն ցուցաբերելու համար, չենք կարողանում 1–2 օր չգնալ աշխատանքի ռեզերվների բացակայության պատճառով։ Երկու տարբերակներն էլ անընդունելի են։ Ընդ որում, հարկավոր է մտածել ոչ միայն վերը թվարկված երկու կետերի մասին, այլև ստեղծել միջոցներ սեփական առողջությունն ապահովելու համար։ Շատ կարևոր է նաև կապեր հաստատել, լինել շփվող։ Որքան լայն է ընկերների և ծանոթների շրջանակը, այնքան շատ են անհրաժեշտ աշխատանք գտնելու, օգտակար խորհուրդ ստանալու տարբերակները։ Ծանոթությունների շրջանակը կարելի է և անհրաժեշտ է մշտապես ընդլայնել։

Սովորեք փողերը միշտ հաշվել ու տնտեսել

кошелек деньги

Փողն ակնհայտ առավելություն է, որը թույլ է տալիս մարդուն ազատ և արագ տեղաշարժվել, հարմարավետ ապրել, վայելել բարձրակարգ հանգիստ, սովորել ու բուժվել, հասնել մեծ ձեռքբերումների կյանքի և բիզնեսի նպատակներում և այլն, սակայն որքան էլ որ մենք վաստակենք և ինչ կարևոր պաշտոն էլ զբաղեցնենք, միշտ հարկավոր է հաշվի առնել ժամանակավոր դադարների կամ եկամտից զրկվելու հետ կապված բացասական սցենարները։ Նման օրինակները բազմաթիվ են, միայն վերջին տարիներին գրանցված տնտեսական ճգնաժամերը «կուլ տվեցին» օրինապահ քաղաքացիների եկամուտների ավելի քան կեսը։ Հենց նման դեպքերում մեզ օգնության են գալիս գոյատևելու երկու կախարդական միջոցները` կախարդական փայտիկները` կողմնակի աշխատանքն ու տնտեսումը։ Ուշադիր հաշվի առեք բոլոր եկամուտները և ծախսերը: Որոշակի գումար ստանալու օրն անմիջապես գումար առանձնացրեք կոմունալները (լույս, գազ, ջուր, հեռախոս և այլն) վճարելու, 20-25%–ը` չնախատեսված ծախսերի համար, մնացածը բաժանեք մինչև հաջորդ աշխատավարձը մնացած օրերի քանակի: Այն ինչ կհաջողվի տնտեսել, պահեք «անձեռնմխելի» հիմնադրամում: Կարող է պրիմիտիվ թվալ, սակայն փաստ է. ժամանակի ընթացքում դուք կմշակեք «բյուջեի առանձին զգացում»: Եվ դուք կսկսեք հստակ հասկանալ, թե որքան գումար ունեք այսօր, որքան կունենաք մեկ ամիս, մեկ տարի հետո: Դա շատ է օգնում ֆինանսական պլանավորման հարցում։

Խելամիտ տնտեսելով՝ օգնեք պահպանել շրջակա միջավայրը

кошелек деньги

Օրինակ, արդյոք հարկավո՞ր է վճարել կաբելային հեռուստատեսության համար՝ ամեն տարի կնքելով նոր պայմանագիր 100 և ավել հեռուստաալիք դիտելու համար, եթե ձեզ և ձեր ընտանիքի անդամներին դուր է գալիս միայն 12 կամ 30 ալիք, որոնք դուք դժվար թե հասցնում եք դիտել շաբաթվա ընթացքում։

Կամ ինչու՞ եռամսյակը մեկ համառորեն 100-200 դրամ ծախսել «շուտ վառվող» լամպերի վրա, երբ կարելի է մեկ անգամ 500 կամ 600 դրամով գնել էներգախնայող լամպ և երկար ժամանակ մոռանալ այդ խնդրի մասին` միաժամանակ զգալիորեն տնտեսելով էլեկտրաէներգիայի ծախսը։

Հրաժարվեք «ցերեկային լույսի »լյումինեսցենտային լամպերից, որոնք մարդկանց և բնության համար պարունակում են սնդիկի գոլորշու մահացու քանակ, և մտածեք մարտկոցների առավելագույն ռացիոնալ օգտագործման մասին (մեկ այդպիսի մարտկոց վարակում է 20 քմ հողատարածք և 400 լիտր ջուր): Հասկանալի է, որ առանց հեռակառավարման վահանակների, էլեկտրոնային խաղալիքների և այլ տեխնիկայի անհնար է, սակայն որպեսզի ինչ-որ կերպ նվազեցնել բնությանը հասցված վնասը, կարելի է փոխարինել դրանք երկար «կյանք» ունեցող մարտկոցներով, որոնք կարելի է լիցքավորել, իսկ օգտագործած մարտկոցները և ակումուլյատորները` հանձնել ուտիլիզացիայի: Ցանկության դեպքում հնարավոր է նաև այդպիսի բան: Զանգահարեք պրոֆիլային Գիտաարտադրական միություն, ձեր զանգին միայն ուրախ կլինեն: Եվ թող ոչ ոքի չշփոթեցնի այն փաստը, որ սկզբից տնտեսումը  կոպեկներ կթվա: Ժողովրդական իմաստությունն ասում է. «կոպեկը ռուբլին կփրկի»:

Ձեր հոբբին վերածեք եկամտի կամ տնտեսման աղբյուրի

кошелек деньги

Եթե տնտեսման գաղափարը հակասում է ձեր սկզբունքներին կամ այդ գործընթացը ձեզ համար իսկապես դժվար է, ապա կան այլ ընդունելի տարբերակներ, որոնք օգնում են գումար վաստակել: Դրանցից մեկն անվանում են կողմնակի աշխատանք: Ավելի հեշտ ու հաճելի է սեփական հոբբին դարձնել կողմնակի գումարի աղբյուր։ Ձեզ դու՞ր է գալիս կիթառ նվագել, իսկ ձեր մտերիմներին` լսե՞լ ձեզ: Կատարյալ է, եթե դուք իսկապես լավ եք տիրապետում գործիքին: Իսկ եթե դուք նաև երգում եք, ապա, ինչպես ասում են` «ընդհանրապես խնդիր չունեք»: Հայտարարություն տեղադրեք սոցցանցերում, ուղեկցեք այն դեմո–տեսահոլովակով:Որևէ մեկն անպայման կարձագանքի և ձեզ շահավետ առաջարկ կանի՝ ելույթ ունենալ կորպորատիվ երեկոներին կամ որևէ այլ տեղ: Լավ գումարներ կարող են վաստակել նաև սիրողական մակարդակի խոհարարները, ովքեր տանը թխվածքներ են պատրաստում: Գումար կարող են աշխատել նաև ակվարիումային ձկներ բուծողները կամ հազվագյուտ ծաղիկներ աճեցնողները: Ի դեպ, ծաղիկներ կարելի է աճեցնել ինչպես վաճառքի, այնպես էլ նվերի համար: Միայն մտածեք, թե որքան արժե մեկ խոլորձը ծաղկի սրահում, բազմապատկեք այդ թիվը տարվա ընթացքում ընկերներին և բարեկամներին կատարվող պարտադիր այցելության թվին, իսկ ստացած գումարի արդյունքը ներառեք տնտեսման աղյուսակում: Կստացվի տպավորիչ գումար, որը դուք իսկապես տնտեսեցիք` ոչինչ հատուկ չանելով: Այսպես թե այնպես դուք զբաղվում եք ձեր սիրած բույսերով աշխատանքից և տնային գործերից ազատ ժամանակ: Ինչպես երևում է, գրեթե յուրաքանչյուր «նորմալ» հոբբի կարող է լրացուցիչ աշխատանքի հիմք դառնալ։ Բացի այդ, սեփական ձեռքերով պատրաստված իրերը (գործված, կարված, նկարված և այլն) կարելի է ոչ միայն նվիրել կամ վաճառել, այլև նույն այդ սոցցանցի միջոցով փորձել փոխանակել  ձեզ անհրաժեշտ ապրանքի կամ ծառայության դիմաց։

Վարեք առողջ ապրելակերպ և հետևեք սեփական առողջությանը

кошелек деньги 

Գործը` գործ, սակայն սեփական առողջության մասին մոռանալ պետք չէ: Մի չարաշահեք, առավել ևս եթե ձեր գործը կապված է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ: Մի դարձեք «մաչո» կամ մոլի աշխատասեր: Ավելի լավ է արագ կողմնորոշվեք Ձեզ համար հարմարավետ աշխատանքի, քնի և հանգստի ռեժիմների հարցում: Լինում է այնպես, որ հոգնածությունն արդեն կուտակվում է շաբաթվա կեսին: Չեղարկեք բոլոր երեկոյան միջոցառումները՝ ընկերների հետ հանդիպումները, ժամադրությունները, հագեցած ընթրիքը հեռուստացույց դիտելիս և մի լավ քուն առեք: Դրանից հետո ձեր ուժերն անմիջապես կվերականգնվեն, կունենաք նաև միջոցների զգալի տնտեսում։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
10:37
15 Սեպտեմբերի 2023
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից
Ներկայացնում ենք Ուորեն Բաֆեթի խորհուրդները