436.65
4.37
404.34
+2
Եղանակը Երևանում
Հայ

Ի՞նչ է պետք իմանալ ժառանգման իրավունքները ստանձնելիս

11:02
03 Օգոստոսի 2017
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Դուք դարձել եք ժառանգորդ, իսկ դա նշանակում է, որ ձեր կյանքում կա մարդ, ով ցանկացել է ձեզ թողնել իր գույքը կամ խնայողությունները: Հիանալի փաստ է, բայց նաև որոշակ դժվարություններ պատճառող: Իսկ եթե դուք նաև այդքան էլ գլուխ չեք հանում ժառանգման իրավունքներն ընդունելու ընթացակարգի նրբություններից, ապա ձեր վիճակը նախանձելի չէ: Հաշվի առնելով այդ բոլոր հանգամանքները`«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որոշել է որոշակի պարզություն մտցնել ժառանգման բարդ գործընթացում:

Ձեզ կտակով ժառանգորդ են դարձրել

 Սկզբից պարզաբանենք, որ ժառանգման իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի նորմերով (70-79 հոդվածներ): Իսկ ժառանգման ձեր իրավունքները հաստատող հիմնական փաստաթուղթը կտակն է: Տվյալ փաստաթուղթը պետք է կազմվի գրավոր` դրա կազմման վայրի և ժամանակի նշումով, անձամբ ստորագրված լինի կտակարարի կողմից և նոտարական կնիք ունենա: Վերոնշյալ պայմաններից թեկուզ մեկի չկատարման դեպքում փաստաթուղթն անվավեր է ճանաչվում:

Իսկ կրտսերին` կատուն

КОШЕЛЕК А младшему сыну – кота
Շառլ Պերոյի հայտնի հեքիաթի հերոսներն ինքնուրույն կիսում են հանգուցյալ հոր գույքը և կրտսեր եղբորը կատուն են տալիս: Ընտանիքում այսպիսի անարդարությունից խուսափելու համար ավելի նպատակահարմար է նախապես դիմել իրավաբաններին, կտակ կազմել, բաշխել ժառանգորդների մասերն ըստ կտակարարի հայեցողության կամ նույնիսկ ինչ-որ մեկին զրկել ժառանգման իրավունքից` առանց պատճառներ բացատրելու:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը պատմեց իրավաբան Հայկազ Մակարյանը, հաճախ հանդիպում են դեպքեր, երբ հասուն երեխաները հրաժարվում են խնամել, օգնել և հոգ տանել տարեց ծնողների նկատմամբ, իսկ վերջինների մահից հետո նրանք, նախևառաջ, պահանջում են ամենալավը:

Սակայն եթե դատարանում ապացուցվի, որ մեծահասակ երեխաները խուսափել են իրենց ծնողներին պահելուց և խնամելուց, ապա դա կարող է հիմք դառնալ նրանց ժառանգությունից զրկելու համար: Հատկանշական է, որ ժառանգման իրավունքից զրկվում են նաև այդպիսի «ժառանգորդների» հետնորդները:

Загружается новость ... "Лево"

Անարժան ժառանգորդ են համարվում նաև այն անձինք, ովքեր փորձել են ազդել կտակարարի կամքի վրա ինչ-որ գործողություններով, ավելացնել իրենց բաժնեմասը ժառանգման գույքում կամ ամբողջապես տիրել դրան:
Անարժան կարող է ճանաչվել մարդը, ում անօրինական գործողությունները հաստատվել են քաղաքացիական գործով դատարանի կողմից կամ քրեական գործի վճռով:

Բացի այդ, անարժան են համարվում ծնողական իրավունքներից զրկված ծնողները: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ երեխաներն իրենք են ընդգրկում ծնողներին կտակի մեջ, ինչը յուրօրինակ ամնիստիա է ենթադրում:

Սովորաբար ինչպես կտակով ժառանգումից, այնպես էլ օրենքով զրկվում են այն անձինք, ովքեր դիտավորությամբ խոչընդոտել են կտակարարի վերջին կամքի կատարմանը, դիտավորությամբ զրկել են կտակարարին կամ հնարավոր ժառանգորդներին կյանքից կամ մահափորձ են կատարել նրանց նկատմամբ:

Բացառություն են կազմում այն անձինք, որոնց նկատմամբ կտակարարը կտակ է կազմել արդեն նրանց կատարած մահափորձից հետո:

Կտակը՝ որպես ազդեցության մեխանիզմ

КОШЕЛЕК Завещание как механизм влияния

Մենք բոլորս տեսել ֆիլմեր, որոնց հերոսներին առաջարկվում է բազմամիլիոնանոց ժառանգություն տարեցների ազգականների կողմից՝ սիրելի ամուսնուց հրաժարվելու, բնակության վայրը փոխելու, աշխատանքի, կամ որևէ այլ բանի փոխարեն: Այս ամենը, ինչպես ասում է Մակարյանը, իրականության հետ որևէ կապ չունեցող պատրանք է:

Իսկապես, Քաղաքացիական օրենսգրքում ամրագրված է մի կետ, որ կոչվում է «կտակ՝ պայմանով», համաձայն որի, կտակարարն իրավունք ունի պայման դնելու ստացվող ժառանգությունը որոշակի իրավական պայմանով` ժառանգի վարքագծի վերաբերյալ:

Սակայն փաստաբանը բացատրեց, որ այս պայմանները չպետք է հակասեն երկրի հիմնական օրենքին՝ Սահմանադրությանը, որի երկրորդ գլխում սահմանված են մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Ըստ այդմ՝ չի կարելի ստիպել որևէ մեկին ամուսնանալ կամ ամուսնալուծվել, փոխել կրոնը, խղճի դեմ արարք կատարել և, առավել ևս, խախտել այլ անձի իրավունքներն ու ազատությունները ժառանգության դիմաց: Ժառանգորդի նշանակման կամ ժառանգության իրավունքից զրկելու կարգադրության մեջ ընդգրկված հակաիրավական պայմաններն անվավեր են:

Մակարյանի խոսքով, պայմանով ժառանգություն Հայաստանում չափազանց հազվադեպ է կազմվում, ընդ որում՝ պայմանները չափազանց անորոշ են և ավելի շատ կապված են բարոյական արժեքների հետ:

Այսպես, օրինակ, կարելի է ժառանգողի առջև պայման դնել դառնալ հասարակության լիիրավ անդամ, օրինական կենսակերպ վարել կամ օգնել տարեց ծնողներին: Այդ դեպքում հատուկ հրավիրված հանձնաժողովը որոշում է` արդյո՞ք, պայմանները լիարժեք են կատարվել:

Իսկ ի՞նչ կարելի է ասել նվիրատվության պայմանագրի մասին

КОШЕЛЕК А что насчет догов

Իհարկե, ձեզ կարող են բաժին հասնել բոլոր արժեքները ոչ միայն ժառանգության տեսքով, այլ նաև նվիրատվության պայմանագրով, որով նվիրատուն անհատույց կամ նվիրատվություն ստացողին որոշակի գույք և ֆինանսներ է փոխանցում: Նվիրատվության պայմանագիրը կազմվում է գրավոր, իսկ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Անշարժ գույքի սեփականության նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման: Կարևոր է հիշել, որ պետական գրանցման պահից նվիրատուն դադարում է սեփականատեր լինել:

Ո՞րն է ավելի լավ

Դուք կանգնած եք երկընտրանքի առջև և չեք կարողանում որոշել` որն է ավելի լավ` կտա՞կը, թե՞ նվիրատվությունը: Այս հարցը միանշանակ պատասխան չունի: Բայց կա մի նրբություն. կտակը թուլացնում է ժառանգորդին, ով կարող է սեփականատեր դառնալ միայն կտակարարի մահից հետո: Մինչդեռ, նվիրատվության պայմանագիրը, հակառակը, թուլացնում է նվիրատուին, քանի որ նվիրատվություն ստացողը նոր սեփականության տեր է դառնում նվիրատուի կյանքի օրոք: Եթե կտակը դատարանում բացելուց հետո այն վիճարկվի, դեռ հնարավոր է, բայց նվիրատվության պայմանագիրը վիճարկելը շատ դժվար է: Հենց դա է պատճառը, որ փաստաբանները խորհուրդ են տալիս ամեն ինչ ծանր ու թեթև անել նախքան անհրաժեշտ փաստաթուղթը կազմելը: Բացի այդ, հիշեք կտակի մասին տեղեկատվությունը գաղտնի պահելու իրավունքը, քանի որ, դուք ինքներդ էլ գլխի չընկնելով, կարող եք ձեր ժառանգորդների նշանակետը դառնալ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
10:37
15 Սեպտեմբերի 2023
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից
Ներկայացնում ենք Ուորեն Բաֆեթի խորհուրդները