Աջակցության 23-րդ միջոցառում` զբոսաշրջություն. Հայաստանի կառավարության օժանդակությունը COVID-19-ի պայմաններում

31.08.2020, 11:10
Ներկայացնում ենք զբոսաշրջության ոլորտին տրամադրվող աջակցության հերթական միջոցառումը
Աջակցության 23-րդ միջոցառում` զբոսաշրջություն. Հայաստանի կառավարության օժանդակությունը COVID-19-ի պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, կորոնավիրուսի համավարակի պատճառով ամենից շատը տուժել է զբոսաշրջության ոլորտը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով, երկրի զբոսաշրջության ոլորտը կորցրել է շրջանատության 90%-ը, իսկ արտերկրից ժամանող զբոսաշրջիկների բացակայության պատճառով շատ ընկերություններ զրկվել են եկամուտց և ստիպված փակվել են։ Այս կապակցությամբ, շարունակելով COVID -19-ի պայմաններում աջակցության քաղաքականությունը, ՀՀ կառավարությունը հաստատել է 23-րդ միջոցառումը, որը նախատեսում է աջակցություն զբոսաշրջության ոլորտին։ 

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը, կառավարության հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ հրապարակումների շարքի շրջանակում, ներկայացնում է զբոսաշրջության ոլորտին տրամադրվող աջակցության հերթական ծրագիրը:   

23–րդ միջոցառում. օգնություն զբոսաշրջությանը 

 - рис.1

Առաջացած ֆինանսական դժվարությունների պատճառով երկրի զբոսաշրջության ոլորտը բախվել է հետագա գործունեության համար ակտիվներ կորցնելու սպառնալիքի հետ: Ոլորտի ներկայացուցիչների հետ կառավարության քննարկումների ընթացքում պարզ դարձավ, որ հիմնական խնդիրներից մեկը աշխատատեղերի պահպանումն է: Այս կապակցությամբ կառավարությունը ոլորտին առաջարկել է աջակցության ծրագիր: 

Կառավարության հակաճգնաժամային 23-րդ միջոցառման թիրախային խումբը դարձել զբոսաշրջության ոլորտում այնպիսի գործունեության մեջ ներգրավված կազմակերպություններն են, ինչպիսիք են կացության կազմակերպումը, այդ թվում` առողջարանները, հասարակական սննդի կազմակերպումը, զբոսաշրջային այլ ​​ծառայությունների մատուցումը, ինչպես նաև տուրիստական ​​գործակալությունները և օպերատորները: 

Աջակցության նպատակը աշխատատեղերի պահպանումն ու դրանց ավելացման խթանումն է։ 

Նախատեսվում է, որ աջակցությունից կօգտվեն այն կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն երեք աշխատակից և ստեղծվել են ոչ ուշ, քան 2020 թվականի մարտի 31-ը: 

Ընդ որում, եթե կազմակերպությունը զբաղվում է միանգամից մի քանի տեսակի գործունեությամբ, ապա այն կարող է դառնալ ծրագրի շահառու, եթե նրա եկամտի կեսից ավելին ստացվում է վերը նշված ոլորտից: 

Ծրագիրը նախատեսված է 2020թ.–ի հուլիսին 2021թ.–ի մարտին։ Միաժամանակ, եթե հատվածի ցուցանիշները վերականգնվեն ավելի արագ, եռամսյակի արդյունքում գրանցված շրջանառությունը գերազանցի նախորդ տարվա շրջանառության 70%–ը, ապա դա կնշանակի ֆինանսական և տնտեսական վիճակի զգալի լավացում, ինչի արդյունքում աջակցության տրամադրումը կդադարեցվի։ 

Աջակցության արդյունքում կսուբսիդավորվի յուրաքանչյուր երրորդ կամ չորրորդ աշխատողի աշխատավարձը, այսինքն կսուբսիդավորվի աշխատավարձային ֆոնդի 25-30%–ը։ Ավելի շատ աջակցություն կստանան այն կազմակերպությունները, որոնք, չնայած եկամուտների նվազմանը, պահպանել են աշխատատեղերի առնվազն 70%–ը։

Միաժամանակ, աջակցություն չի տրամադրվի. 

– կազմակերպություններին, որոնց 2019թ.–ին, կառավարության որոշմամբ, վերադարձրել են ավելի քան 50 մլն դրամի ԱԱՀ, սակայն չնայած դրան, նրանք կրճատել են իրենց անձնակազմի ավելի քան կեսը։ 

– ընկերությունները, որոնք խախտել են հսկիչ–դրամարկղային մեքենաների օգտագործման կանոնները։ Եթե այդ ակտը չի բողոքարկվել, ապա այդ ամսից ընկերությունը դադարում է լինել ծրագրի շահառու։ 

Ի՞նչ է հարկավոր սուբսիդավորում ստանալու համար 

 - рис.2

Աշխատակիցների աշխատավարձերի սուբսիդավորման համար ընկերություններին անհրաժեշտ չէ լրացնել հատուկ դիմումներ, բոլոր որոշումներն ընդունվելու են հարկային մարմին ներկայացված հայտարարագրերի հիման վրա։ ՊԵԿ–ի տվյալների բազայից ավտոմատ կերպով ընտրվում են այն կազմակերպությունները, որոնք հանդիսանում են այս ծրագրի շահառու։ Միաժամանակ, եթե ավելի վաղ ընկերությունն այլ ծրագրերի շրջանակում ստանում էր սուբսիդավորված վարկեր աշխատակիցների աշխատավարձը վճարելու համար, դա չի նշանակում, որ ընկերությունը չի կարող դառնալ նոր ծրագրի շահառու։ 

Իշխանությունների գնահատմամբ, Հայաստանի տուրիստական հատվածին տրամադրվող սուբսիդավորման ծավալը հակաճգնաժամային ծրագրերի շրջանակում կարող է կազմել ամսական 600–700մլն դրամ։ 

Նախնական գնահատմամբ, տուրիզմի ոլորտում աշխատում է ավելի քան 23 հազար աշխատակից, և այս ծրագրով կսուբսիդավորվի առնվազն 5–6 հազար մարդու աշխատավարձ։ 

Միաժամանակ, տարբեր ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի սուբսիդավորման երեք ծրագրերի շրջանակում իշխանություններն արդեն տրամադրել են մոտ 7 մլրդ դրամ։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–