Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)

13.08.2017, 19:55
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը, որը կազմակերպվել է EPIC միջազգային ամառային դպրոցի շրջանակում:

 - рис.1

 - рис.2

«Հայաստանում ռոք փառատոն կազմակերպելու գաղափարը հղացել է մարտ-ապրիլին: Այս տարի մենք առաջին անգամ ամառային դպրոց կազմակերպեցինք Ծաղկաձորում և ի սկզբանե ուզում էին դպրոցի մասնակիցների համար մեկօրյա համերգ կազմակերպել:

 - рис.3

 Հետո որոշվեց գլոբալ ռոք փառատոն կազմակերպել»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց նախագծի համակարգող Հակոբ Կպրյանը, ավելացնելով, որ փառատոնը կազմակերպվել է Հայաստանում ռոք ասոցիացիայի հետ:

 - рис.4

Ծաղկաձորում ելույթ են ունեցել այնպիսի հայկական հայտնի ռոք խմբեր, ինչպիսիք են` Dogma, EMPYRAY, Vostan Hayots, Nemra, Vordan Karmirm, Vishup, Ensemble, ինչպես նաև մեկ ռոք խումբ Վրաստանում: Ընդհանուր առմամբ փառատոնին մասնակցում է 12 խումբ:

Nemra ռոք խմբի կիթառահար և մեներգիչ Վան Եղիազարյանի խոսքով, հայ հասարակությունը շատ է սիրում ռոք, այդ իսկ պատճառով ողջունում է նմանատիպ փառատոներ: -0-