Կոմիտաս և ջազ, «Հովեր» կամ Հայաստանի մշակութային օրեր Ռուսաստանում

08.11.2017, 19:57
Սանկտ Պետերբուրգում կկայանան հայ երաժշտական կոլեկտիվների համերգներ:
Կոմիտաս և ջազ, «Հովեր» կամ Հայաստանի մշակութային օրեր Ռուսաստանում
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակին նվիրված Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգում կկայանան հայ երաժշտական կոլեկտիվների համերգներ, հայտնում են միջոցառումների մասնակիցները։

Загружается новость ... "Лево"

Այսպես, Պետական Էրմիտաժում նոյեմբերի 21–ին կկայանա «Հովեր» Հայաստանի պետական կամերային երգչախմբի «Երգչախմբային խճանկար» համերգը։ Նոյեմբերի 23–ին Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելայում կկայանա «Կոմիտաս և ջազ` հարմոնիաների միավորում» համերգը, որին կմասնակցեն «Հովեր» երգչախումբը և Վահագն Հայրապետյանի ջազ կվինտետը։ -0-