Ինչպե՞ս քվեարկել Հայաստանի պատվիրակ Լեոյի օգտին «Մանկական Եվրատեսիլ 2024»–ում (ՎԻԴԵՈ)
15.11.2024,
18:37
«Մանկական Եվրատեսիլ 2024»–ում Հայաստանի պատվիրակ Լեոյի օգտին քվեարկելու կարգը․ ՎԻԴԵՈ
![Ինչպե՞ս քվեարկել Հայաստանի պատվիրակ Լեոյի օգտին «Մանկական Եվրատեսիլ 2024»–ում (ՎԻԴԵՈ) Ինչպե՞ս քվեարկել Հայաստանի պատվիրակ Լեոյի օգտին «Մանկական Եվրատեսիլ 2024»–ում (ՎԻԴԵՈ)](/upload/medialibrary/2f3/6d87lc4j42u3uof3cx5dx35exdskr98o.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Առաջին ալիքը» ներկայացնում է «Մանկական Եվրատեսիլ 2024»–ում Հայաստանի պատվիրակ Լեոյի օգտին քվեարկելու կարգը։
Անհրաժեշտ է այցելել https://vote.junioreurovision.tv/ կայք, դիտել բոլոր ելույթների նախադիտումները, անվճար քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր)։
10–ամյա Լեոն մրցույթին կներկայացնի Cosmic Friend ստեղծագործությունը։ Մրցույթը կանցկացվի վաղը՝ նոյեմբերի 15–ին։ Ուղիղ հեռարձակումը կարելի է դիտել Առաջին ալիքի եթերում ժամը 21։00–ին։