Հայտնի է, թե որ համարի ներքո ելույթ կունենա Սրբուկը «Եվրատեսիլ 2019»–ի կիսաեզրափակչում (ՖՈՏՈ)

03.04.2019, 10:43
Հայտնի է, թե որ համարի տակ ելույթ կունենա Սրբուկը «Եվրատեսիլ 2019»–ի կիսաեզրափակչում:
Հայտնի է, թե որ համարի ներքո  ելույթ կունենա Սրբուկը «Եվրատեսիլ 2019»–ի կիսաեզրափակչում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը «Եվրատեսիլ 2019»–ում ներկայացնող Սրբուհի Սարգսյանը` Սրբուկը, ելույթ կունենա առաջին համարի ներքո մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում։

Սրբուկը հանդես կգա Walking Out երգով։ Երգի տեսանյութը Youtube–ում մեկ շաբաթում հավաքել է ավելի քան 2,95 մլն դիտում։

Բացի Հայաստանից, մայիսի 16–ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչի առաջին կեսում ելույթ կունենան Ավստրիայի, Դանիայի, Իռլանդիայի, Մոլդովայի, Ռումինիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի ներկայացուցիչները, ինչպես նաև ավտոմատ կերպով նախնական որակավորում անցած Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։

«Եվրատեսիլ 2019»–ի եզրափակիչը կանցկացվի մայիսի 18–ին Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում։–0–