Հայ սցենարիստի «Կարմիր խնձորներ» ֆիլմն «Օսկարի» որակավորում է ստացել
04.05.2017,
16:26
Օֆելյա Հարությունյանի սղցենարով նկարահանված «Կարմիր խնձորներ» ֆիլմը հաղթել է Ֆլորիդայի կինոփառատոնում:
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Օֆելյա Հարությունյանի սղցենարով նկարահանված «Կարմիր խնձորներ» ֆիլմը հաղթել է Ֆլորիդայի կինոփառատոնում և Օսկարի հանձնաժողովի դիտարկման առաջադրվելու որակավորում ստացել, Facebook-ի իր էջում գրել է ֆիլմի ռեժիսոր Ջորջ Սիխարուլիձեն:
Ֆիլմը որակավորվել է «Լավագույն խաղային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում: Օֆելյա Հարությունյանը ֆիլմի սցենարի հեղինակն է և պրոդյուսերը:
Սցենարը պատմում է երիտասարդ հայ հարսնացուի պատմությունը, ում հարաբերություններն ամուսնու հետ փորձությունների են ենթարկվում ամուսնության հենց առաջին օրվանից` սկեսուրի միջամտության պատճառով:
Ֆիլմում նկարահանվել են Հրաչուհի Ամիրյանը, Վահագն Մարտիրոսյանը, Կարինե Ջանջուղազյանը, Իրինա Դանիելյանը և այլք:
«Կարմիր խնձորներ» ֆիլմն ավելի վաղ մասնակցել է Տորոնտոյի և Սան Ֆրանցիսկոյի կինոփառատոներին: -0-