«Տիկին Գալյանը, կարծում եմ, արժե իրեն մի փոքր ավելի «կոռեկտ» պահի». Գրիգորյան
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պետք է ավելի «կոռեկտ» պահի իրեն։
«Ընդհանրապես, տիկին Գալյանը վերջերս, կարծում եմ, արժե իրեն մի փոքր ավելի «կոռեկտ» պահի իր հայտնի հայտարարությունների համատեքստում ու հիշի, որ ինքն ընդամենն այս փուլում կարևոր է այս իշխանության համար որպես «Ալիևի սահմանադրությունը» գրող անձ, ոչ մի բան ավելի», - ասել է Գրիգորյանը ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ Գալյանը, անդրադառնալով ընդդիմության ներկայացուցիչների այն պնդումներին, թե նոր Սահմանադրությունը «Ալիևի սահմանադրությունն է», հայտարարել էր, որ նրանք «գլուխը պատին են տալիս»։
«Իրենք շատ բան են ասում, իրենք գլուխը պատին են տալիս։ Արդեն հերիք եղավ, բոլ եղավ», - ասել էր Գալյանը ճեպազրույցի ժամանակ։

