Դաշնամուր–սաքսոֆոն հայկական դուետը նվեր կմատուցի կանանց

24.02.2017, 15:24
Անվանի դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանն ու սաքսոֆոնահար Հարություն Հարությունյանը մարտի 8–ին համերգով հանդես կգան Բրյուսելում։
Դաշնամուր–սաքսոֆոն հայկական դուետը նվեր կմատուցի կանանց
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Անվանի դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանն ու սաքսոֆոնահար Հարություն Հարությունյանը մարտի 8–ին համերգով հանդես կգան Բրյուսելում։

Ինչպես հայտնում է culture.am կայքը, Բելգիայում կայանալիք համերգը երաժիշտները նվիրում են Կանանց միջազգային օրվան։

«Այս դուետի նախագծի աշխատանքներն ու գաղափարը շատ վաղ ժամանակից սկսել էինք, բայց առաջին համերգը մտածեցինք կազմակերպել մարտի 8-ին՝ նվիրելով մեր սիրելի կանանց միջազգային օրվան»,– նշել է Արմեն–Լևոն մանասերյանը Facebook-ի իր էջում։

Համերգի գլխավոր աջակիցներից մեկը Բելգիայում ՀՀ մշակութային կենտրոնն է (HAY DOUN Centre Culturel Arménien)։

Համերգը կկայանա «Վիտրաժ» միջազգային փառատոնի (Vitrage festival) շրջանակում։ -0-