Երևանում ճապոնական ֆիլմերի փառատոն կանցկացվի
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 7-11-ը Երևանում ճապոնական ֆիլմերի փառատոն կանցկացվի, ասաց Հայաստանում Ճապոնիայի դեսպանության խորհրդական Սասամե Կենչիրոն։
Նա պարզաբանեց, որ Հայաստանի երեք քաղաքներում կցուցադրվի ճապոնական հինգ ֆիլմ, այդ թվում` «Երջանիկ թռիչքներ», «Միշտ մայրամուտներ 3–րդ փողոցում», «Ինձնից քեզ» և «Գեղագրությամբ զբաղվող աղջիկներ»։
«Ես շատ ուրախ եմ, որ ճապոնական ֆիլմերը կցուցադրվեն ոչ միայն Երևանում, այլ նաև Գյումրիում և Էջմիածնում»,– չորեքշաբթի ասաց նա մամուլի ասուլիսում։
Կենիչիրոն ավելացրեց, որ փառատոնը կնպաստի հայ–ճապոնական հետագա զարգացմանը։
Հայաստանի մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը նշեց, որ այդ միջոցառումը Հայաստանի մշակութային կյանքի ամենահետաքրքիր իրադարձություններից մեկն է։
«Փառատոնը ոչ միայն երկու երկրների միջև մշակութային երկխոսություն է ապահովում, այլ նաև նպաստում է Հայաստանի մշակութային կյանքի ապակենտրոնացմանը, քանի որ ֆիլմերը ցուցադրվում են ոչ միայն Երևանում»,– ասաց Գյուրջյանը։
Նոյեմբերին 7-ին մեկնարկող փառատոնի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմերի քննարկում կկազմակերպվի։-0-