ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Ձյունե թագուհին 2. Գերսառեցում» ռուսական 3D մուլտֆիլմի հերոսներին ֆիլմի անգլալեզու տարբերակում կհնչյունավորեն բրիտանացի դերասան Շոն Բինը, հարավաֆրիկացի Շառլոտո Կոպլին, ամերիկացի դերասանուհիներ Բելլա Թորն ու Իզաբել Ֆուրմանը, մուլտֆիլմի ստեղծողները տեղեկացրել են կինոշուկայում, որն անցկացվում է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում:
Wizart Animation և и Bazelevs կինոընկերությունների ստեղծած մուլտֆիլմի շարունակությունը ռուսաստանցիների հետ միասին 2015 թ.-ի հունվարի 1-ին կդիտեն ԱՄՀ երկրների, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Հարավային Կորեայի, Իսրայելի, Մերձբալթիկայի, Մալայզիայի, Թաիլանդի, նախկին Հարավսլավիայի և Մերձավոր Արևելքի երկրների բնակիչները:
««Ձյունե թագուհին» սկզբից նախատեսվում էր որպես միջազգային նախագիծ՝ անիմացիայի համապատասխան մակարդակով, և առավել քան հաճելի է այն բարձր պահանջարկը, որը մենք նկատում ենք աշխարհի խոշորագույն կինոշուկաներում», - «ՌԻԱ Նովոստիին» ասել է ֆիլմի համապրոդյուսեր Թիմուր Բեկմամբետովը:
Ֆիլմի համապրոդյուսեր Յուրի Մոսկվինի խոսքերով՝ 2012 թ.-ին «Ձյունե թագուհու» առաջինը մասը հայտնվեց աշխարհի ավելի քան 35 երկրների կինովարձույթներում:-0-