Սիրված դերասան Մհեր Մկրտչյանի հոբելյանն են նշել Ազգային գրադարանում

17.12.2010, 19:51
Սիրված դերասան Մհեր Մկրտչյանի հոբելյանն են նշել Ազգային գրադարանում
Սիրված դերասան Մհեր Մկրտչյանի հոբելյանն են նշել Ազգային գրադարանում

Կինոյի և թատրոնի հայտնի ու սիրված դերասան Մհեր Մկրտչյանի 80 ամյակն են նշել Հայաստանի ազգային գրադարանում:

Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է «Մենախոսություն» վավերագրական ֆիլմը, որը պատմում է դերասանի հոգևոր փնտրտուքների ու արվեստի մասին, նրա ստեղծած կերպարների մասին: Ներկայացվեց նաև «Լույս» գիրքը, որը պատմում է նրա մանկության, արմատների ու արվեստի մասին:

Ֆիլմում օգտագործվել են Ֆրունզիկի աշխատանքների արխիվները, նրա մասնակցությամբ ներկայացումների և ֆիլմերի կադրեր, իսկ գիրքը գրված է մենախոսության ձևաչափով:

«Մեզնից յուրաքանչյուրը մտածում է, թե որքան շուտ հեռացավ նա, սակայն Ֆրունզիկը ժողովրդի ու մեր մեջ է»,- ասաց գրքի ու ֆիլմի համահեղինակ, Հայաստանի Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:

Պապիկյանը նշեց, որ ֆիլմի ստեղծումը անհրաժեշտ է եղել Մկրտչյանի գործունեությանը նոր հայացքով նայելու համար:

Ֆիլմի համահեղինակ, ՍԴ մամուլի ծառայության աշխատակից Շուշանիկ Սահակյանը նշեց, որ սա հոյակապ դերասանին նվիրված շարքի թվով վեցերորդ ֆիլմն է: Սահակյանը նաև շնորհակալություն հայտնեց «Ֆիլմ» թերթի խմբագրին ու Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանին ֆիլմի և գրքի ստեղծման գործում համագործակցելու համար:

Ականավոր դերասան և ռեժիսոր Մհեր Մկրտչյանը հանդիսատեսին հայտնի է իր կատակերգական դերերով, չնայած ամենից շատ դրամատիկական դերեր է սիրել: «Այբոլիտ-66» ֆիլմը ամրապնդեց տխուր աչքերով հիանալի հայ կատակերգուի համամիութենական փառքը: Նրան իսկապես հանրահայտ դարձրեց Լեոնիդ Գայդայն իր «Կովկասի գերուհին» ֆիլմով, որը «Այբոլիտ»-ից ոչ շատ ուշ էր նկարահանվել: Թբիլիսիում Ֆրունզիկ Մկրտչյանը հատկապես հանրահայտ դարձավ «Միմինո» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո:--0-