Ամերիկացի ջազմեն Ջերրի Բերկոնզին ելույթ կունենա Երևանում հայկական ջազի 70-ամյակի տոնակատարությանը

30.05.2008, 18:01
Ամերիկացի ջազմեն Ջերրի Բերկոնզին ելույթ կունենա Երևանում հայկական ջազի 70-ամյակի տոնակատարությանը

Ամերիկացի ջազմեն Ջերրի Բերկոնզինն հունիսի 7-ին համերգ կտա Երևանում  հայկական ջազի 70-ամյակի տոնակատարության շրջանակներում, ուրբաթ լրագրողներին հայտնեց  կոմպոզիտոր և դիրիժոր Մարտին Վարդազարյանը։

«Ամերիկացի սաքսոֆոնահարի համերգը կազմակերպվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ»,- ասաց նա։ Նրա խոսքերով, հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստան կժամանեն հայտնի ջազմեններ, ինչպիսիք են Ալջերոն, Ջորջ Բենսոնը և Հերբի Հենքոկը։

Վարդազարյանը նշեց, որ հոբելյանի տոնակատարությունների շրջանակներում կթողարկվեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների DVD-ներն ու CD-ները։

Նրա խոսքերով, Հայաստանում ջազը զարգանում և ավելի հանրահայտ է դառնում։ Ամեն դեպքում կոմպոզիտորը կարծում է, որ հայկական ջազին այսօր բավական միջոցներ չեն տրամադրվում և անհրաժեշտ են մասնավոր ներդրումներ։

«Սակայն ներդրողները չեն գնա այդ քայլին, եթե դրանից եկամուտ չունենան։ Բարոյական բավարարվածության քիչ մարդ կգնա»,- ասաց նա։

«Հայակական ջազ-70» փառատոնը Երևանում մեկնարկել է Երևանում ապրիլի 4-ից հայտնի կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի 70-ամյակին նվիրված համերգով։

Հայաստանում 2008 թվականին կանցկացվի միջոցառումների շարք, որը նվիրված կլինի հայկական ջազի 70-ամյակին։ Տոնակատարության շրջանակներում նախատեսված է ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող մենակատարների և ջազ-բենդերի մասնակցությունը։-0-