Արծվիկ. Եվրատեսիլն ինձ համար խթան էր` մշտապես պայքարելու և երբեք կանգ չառնելու համար

14.05.2017, 16:57
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը գրառում է կատարել Facebook–ում։
Արծվիկ. Եվրատեսիլն ինձ համար խթան էր` մշտապես պայքարելու և երբեք կանգ չառնելու համար
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը գրառում է կատարել Facebook–ում։

Նա նշել է, որ պորտուգալացի կատարողն արժանի հաղթանակ տարավ՝ հուզիչ երգով ու տպավորիչ կատարմամբ։

«Եվրատեսիլն ինձ համար լուրջ կենսափորձ էր և խթան մշտապես պայքարելու և երբեք կանգ չառնելու համար։ Շնորհակալ եմ բոլորին կողքիս լինելու և եվրատեսիլյան խենթ ընթացքին հետևելու համար։ Ձեր սերն աննկարագրելի ուժ ունի։ Կհանդիպե՛նք հայրենիքում»,– գրել է նա։

Հայաստանը «Եվրատեսիլ 2017»–ում զբաղեցրեց 18 րդ տեղը, հաղթեց Պորտուգալիան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)>>

Արծվիկը «Եվրատեսիլ 2017»–ում զբաղեցրել է 18–րդ տեղը` 79 միավորով։ Դա մրցույթին Հայաստանի մասնակցության ողջ ընթացքում վատագույն արդյունքն է։ -0-