Մահացել է հայտնի ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը

11.04.2016, 10:56
Նախօրեին Իսպանիայում երկարատև հիվանդության հետևանքով մահացել է հայտնի ռեժիսոր և պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանը:
Մահացել է հայտնի ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Իսպանիայում երկարատև հիվանդության հետևանքով մահացել է հայտնի ռեժիսոր և պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանը, գրում են հայկական լրատվամիջոցները։

Թադևոսյանն ընդամենը 40 տարեկան էր։ Նա 16 հեռուստանախագծերի, երկու հեռուստասերիալների հեղինակ էր, նկարահանել է հարյուրավոր տեսահոլովակներ։ Թադևոսյանը բազմաթիվ մրցանակների դափնեկիր էր, 2010 թ.–ին ճանաչվել էր «Տարվա լավագույն ռեժիսոր»։–0–