431.08
4.38
402.99
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայերն ու չինացիները միասին տոնում են Գարնան տոնը կամ Նոր տարին

17:30
19 Փետրվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում ուրբաթ բացվել է Չինական ամանորյա բացիկների ցուցահանդեսը Չինական ամանորին կամ Գարնան տոնին նվիրված տոնակատարությունների ավարտի կապակցությամբ։

Գարնան տոնը նվիրված է ձմեռային նորալուսնին։ Չինացիների կարծիքով` գարնան այդ առաջին օրը բնությունը զարթոնք է ապրում։ Չինական ամանորը 2016 թ.–ին մեկնարկել է փետրվարի 8–ին, տոնակատարություններն, ըստ ավանդույթի, տևել են շուրջ երկու շաբաթ։

Китайские открытки

«Այս աննախադեպ միջոցառումն առաջին անգամ է անցկացվում աշխարհում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտների գործունեության շրջանակում», – լրագրողներին ասաց Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանին կից գործող Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը։

Նրա խոսքով` չինական ամանորյա բացիկները պատրաստել են 42 հայկական դպրոցների 500 աշակերտներ։ Բոլոր մասնակիցները ստացել են հավաստագրեր և խրախուսական նվերներ։

«Նմանատիպ միջոցառումները նպաստում են Հայաստանում չինական մշակույթի զարգացմանն ու տարածմանը։ Ե՛վ մենք, և՛ մեր չինացի գործընկերները զարմացել էինք այն փաստից, թե որքան մոտ է Չինաստանի մշակույթը հայ դպրոցականներին։ Ներկայացված աշխատանքները գերազանցեցին մեր սպասումները», – ասաց Սարգսյանը։

Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունն իր հերթին նշեց, որ Ամանորը ամենահանդիսավոր և սիրված տոն է և՛ Հայաստանում, և՛ Չինաստանում։

Китайские открытки

«Հայ դպրոցականների պատրաստած չինական բացիկների ցուցահանդեսը կօգնի նրանց ավելի շատ բան իմանալ չինական ամանորի և չինական սովորույթների մասին։ Մեր մարդասիրական համագործակցության առաջնահերթ ուղղությունն այն է, որ ժողովուրդները և հատկապես երեխաներն ավելի շատ բան իմանան միմյանց մասին», – ասաց Էրլունը։

Նա դրական գնահատեց Հայաստանի և Չինաստանի միջև իրականացվող մարդասիրական համագործակցության զարգացումը, հատկապես` կրթության և մշակույթի ոլորտում։

«Ե՛վ Չինաստանը, և՛ Հայաստանն ունեն հարուստ պատմություն և մշակութային ավանդույթներ։ Կարծում եմ, որ այս ուղղությամբ իրականացվել է մեծ աշխատանք, սակայն կարելի է ավելի շատ բան անել։ Կրթության ոլորտում համագործակցության մեծ հեռանկարներ եմ տեսնում», – ասաց Էրլունը։

Չինական ամանորյա բացիկների վրա գերիշխում են կարմիր երանգները, դրանք երջանկություն և առատություն են խորհրդանշում։ Չինաստանում ընդունված է Ամանորին հարազատներին և հատկապես երեխաներին նվիրել բացիկներ, որոնց վրա պատկերված են «երջանիկ» հիերոգլիֆներ, որոնք խորհրդանշում են առողջություն, երջանկություն և բարգավաճում։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:58
20 Նոյեմբերի 2023
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023»–ում ներկայացնող Yan Girls խումը մեկնել է Նիցցա
Yan Girls–ը մրցույթին հանդես կգա «Do It My Way» ստեղծագործությամբ
19:37
11 Հոկտեմբերի 2023
«Մայրիկ ջան». Ավրաամ Ռուսսոն հայալեզու երգ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
«Մայրիկ ջան». Ավրաամ Ռուսսոն հայալեզու երգ է ներկայացրել. ՎԻԴԵՈ
19:37
31 Հուլիսի 2023
Disney-ը ամենայն հավանականությամբ չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
Disney-ը չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
11:02
29 Հուլիսի 2023
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը հանդես կգա Երևանում (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում. ՎԻԴԵՈ
15:41
27 Հուլիսի 2023
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին. ՎԻԴԵՈ
15:16
19 Հուլիսի 2023
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
14:32
17 Հուլիսի 2023
Հայաստանը ներկայացնող Մաշա Մնջոյանն արժանացել է Գրան Պրի մրցանակի «Славянский базар» մրցույթում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
13:02
10 Հուլիսի 2023
Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ (ՖՈՏՈ)
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակների համագործակցությունը տարիների պատմություն ունի. ՖՈՏՈ
14:11
03 Հուլիսի 2023
Ամերիկահայերը կոչ են անում Disney–ին չեղարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքի մասին սերիալի ցուցադրությունը
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
13:11
23 Հունիսի 2023
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում հայերեն կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:50
19 Հունիսի 2023
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում (ՎԻԴԵՈ)
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում. ՎԻԴԵՈ
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ