«Երեխաները հիացնում են». Մաքսիմ Գալկինը և Սերգեյ Լազարևը` քույր և եղբայր Ադամյանների ելույթի մասին (ՎԻԴԵՈ)

13.04.2019, 15:51
Ռուսական «Лучше всех» ծրագրի հաղորդավար Մաքսիմ Գալկինը Instagram-ի իր էջում հիացական գրառում է կատարել Անահիտ և Բորիս Ադամյանների  ելույթի մասին:
«Երեխաները հիացնում են». Մաքսիմ Գալկինը և Սերգեյ Լազարևը` քույր և եղբայր Ադամյանների ելույթի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական «Лучше всех» ծրագրի հաղորդավար Մաքսիմ Գալկինը Instagram-ի իր էջում հիացական գրառում է կատարել Անահիտ և Բորիս Ադամյանների  ելույթի մասին:

 «Ինչպես եմ սիրում իմ մանկական ծրագիրն այս պահերի համար՝ Անահիտը և Բորյա Ադամյանները վերարտադրում են Լեդի Գագայի և Բրեդլի Քուփերի օսկարակիր ելույթը: Երեխաները հիացնում են», - գրել է Գալկինը:

Գրառման տակ օգտատերերը, այդ թվում՝ երգիչ Սերգեյ Լազարևը, հազարավոր հիացական մեկնաբանություններ են թողել երեխաների ելույթի մասին:

Քույր և եղբայր Ադամյանների ելույթը ռուսական «Лучше всех» ծրագրին, ովքեր կատարել են Լեդի Գագայի և Բրեդլի Քուփերի օսկարակիր Shallow (A Star Is Born) երգը, հիացրել է հանդիսատեսին և հաղորդավար Մաքսիմ Գալկինին: 15-ամյա Անահիտ Ադամյանը մանկական «Եվրատեսիլի» և «Մանկական Նոր ալիքի» մասնակից է: Նրա 9-ամյա եղբայր Բորիսը նույնպես զբաղվում է երգով:-0-