Երևանում նկարահանում են Տիմատիի և Նազիմայի տեսահոլովակը (ՖՈՏՈ)
16.04.2019,
21:55
Այսօր նկարահանումների մի մասը կատարվեց Էրեբունի ԲԿ-ում:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նկարահանում են Տիմատիի և Նազիմայի կատարմամբ երգի տեսահոլովակը: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը:
«Այսօր նկարահանումների մի մասը կատարվեց Էրեբունի ԲԿ-ում», - գրել է նա:
Հիշեցնենք, որ մայիսին Երևանում նախատեսված է Տիմատիի Black Star Burger Yerevan հայտնի ցանցի ռեստորանի բացումը:-0-