Վարդանյան եղբայրները հաղթեցին ՌԴ Առաջին ալիքի «Փառքի րոպե» մրցույթի սուպերեզրափակչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

29.04.2017, 22:08
Վարդանյան եղբայրները հաղթեցին ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» մրցույթի սուպերեզրափակչում:
Վարդանյան եղբայրները հաղթեցին ՌԴ Առաջին ալիքի «Փառքի րոպե» մրցույթի սուպերեզրափակչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ուժային ակրոբատիկայի ժանրում հանդես եկող Անդրանիկ և Գևորգ Վարդանյանները հաղթեցին Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» մրցույթի սուպերեզրափակչում։

Եղբայրները ելույթի ժամանակ կրում էին ազգային կոստյումներ` ասեղնագործած խաչերով և հայտնի երաժիշտ Վախթանգ Կալանդաձեի բիթբոքսի (տարբեր հնչյունների ձայնային իմիտացիա) նվագակցությամբ։

Մրցույթի հաղթողներն արժանացան 5 մլն ռուբլի պարգևավճարի։–0–