Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածուների ցուցակում

05.12.2016, 13:44
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» միջազգային կինոմրցանակի` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի հիմնական թեկնածուների ցուցակում:
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածուների ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» միջազգային կինոմրցանակի` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի հիմնական թեկնածուների ցուցակում, հայտնել է «Mars Media» կինոընկերության PR տնօրեն Իրինա Դանիլովան:

Ֆիլմը ներկայացվել է որպես հայ-ռուսական համատեղ արտադրանք:

42 ֆիլմերից բաղկացած ցուցակը, որոնք հնարավորություն ունեն պայքարել մրցանակի համար, հրապարակվել է «Ոսկե գլոբուսի» պաշտոնական կայքում:

«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում>>

«Ռեժիսորի համար այն շատ յուրահատուկ նախագիծ է, որով նա ցանկացել է ցույց տալ ոչ միայն մահն ու ավերածությունները, այլ նաև մղձավանջի առջև դեմ առ դեմ հայտնված մարդկանց հույսն ու ոգին: Ռեժիսորը և պրոդյուսերը ֆիլմի սցենարում ներառել են ռուսական և ֆրանսիական որոշ խորհրդանիշներ` ցույց տալու համար այլ երկրների օգնությունը տուժածներին», - նշվում է «Ոսկե գլոբուսի» ներկայացման մեջ:

Մրցանակի հավակնորդների շորտ-լիստը կհրապարակվի դեկտեմբերի 12-ին: -0-