Ռոման Բալայանը արժանացել է Հայկական եկեղեցու «Եղիցի լույս» մրցանակին
13.07.2016,
16:38
Հանրաճանաչ ուկրաինացի ռեժիսոր Ռոման Բալայանն արժանացել է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Եղիցի լույս» հատուկ մրցանակին:

ԷՋՄԻԱԾԻՆ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի հանրաճանաչ ուկրաինացի ռեժիսոր Ռոման Բալայանն արժանացել է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Եղիցի լույս» հատուկ մրցանակին: Ինչպես հայտնում է հանդիսավոր արարողության վայրից «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, նման բարձր մրցանակի ռեժիսորն արժանացել է հոգևոր արժեքների քարոզման և կինոմատոգրաֆում ունեցած ներդրումների համար:
«Ինձ դժվար է ներկայացնել Բալայանին, քանի որ նրան կինոյում ճանաչում են բոլորը: Դժվար է լինել արվեստի հանճարեղ գործիչ, մարդ և հայ», - հայտարարեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը:
Նրա խոսքով, Ռոման Բալայանը «Ոսկե ծիրանի» հենասյուներից մեկն է: «Մենք մեծացել են նրա ֆիլմերով: Անկախ նրանից, թե որտեղ է Բալայանը նկարահանում իր ֆիլմերը, նրա արվեստը միշտ հայկական է», - ասաց Խաչատրյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ Բալայանի արվեստը մի շարք սերունդների համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն հույս է ներշնչում:
«Մասնավորապես, նրա «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը հասարակ սովետական մարդու կերպարով ցնցեց ոչ միայն ԽՍՀՄ-ն, այլև` ողջ աշխարհը», - ասաց արքեպիսկոպոսը` ավելացնելով, որ Բալայանը մեծ հայ է, ընտանիքի օրինակելի հայր, որը միշտ ձգտում է վերև` դեպի լույսը: «Ես ուրախ եմ, որ մրցանակը գտել է արժանի մեկին, ում ֆիլմերը բարոյական լույս են արձակում», - ընդգծեց արքեպիսկոպոսը:
Ռոման Բալայանն իր հերթին նշեց, որ այսօրվա մրցանակը իր պարգևներից առավել հուզիչն է: «Միայն հիմա լիարժեք զգացի դա: Շատ շնորհակալ եմ, սակայն խնդրում եմ, որ հաջորդ անգամ այս մրցանակը հանձնեք կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին», - ասաց կինոռեժիսորը:

Ռոման Գուրգենի Բալայանը ծնվել է 1941թ.-ի ապրիլի 15-ին Լեռնային Ղարաբաղի Ներքին Հորաթաղ գյուղում։ 1959-1961թթ.-ին խաղացել է Ստեփանակերտի թատրոնի դերասանական կազմում։ 1987թ.-ին Բալայանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակին: Բալայանն Ուկրաինայի ժողովրդական արտիստ է։ 2011 թ.-ին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնին պարգևատրվել է «Փառաջանովյան թալերով»:
Բալայանն այնպիսի հանրահայտ ֆիլմերի հեղինակ է, ինչպիսին են «Մենավոր գայլը», «Պահպանիր ինձ, իմ թալիսման», «Ֆիլերը», «Թռիչքներ երազում և արթմնի», «Ինքնակամ սիրահարվածը», «Երկու լուսին, երեք արև», «Գիշերը լուսավոր է» և «Դրախտային թռչուններ» ֆիլմերը։ -0-