Քրդստանի սշխատավորական կուսակցությունը հայտարարել է ինքնալուծարման մասին

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Քրդստանի սշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) տարածել է հայտարարություն, որի մեջ հայտնում է Թուրքիայի հետ զինված հակամարտությունը դադարեցնելու և ինքնալուծարվելու որոշման մասին, հաղորդում է Rudaw գործակալությունը։ Կուսակցությունն այս քայլի մասին հայտարարել է 12-րդ համագումարի արդյունքներով։
«ՔԱԿ-ը միայն լավն է անում քրդերի համար։ Այսօրվա խաղաղ գործընթացն ավելի լավ է, քան ՔԱԿ-ի երեկվա պատերազմը։ Եթե ՔԱԿ-ը շարունակի կռվել, ինքը իրեն կվնասի», — Rudaw–ը մեջբերում է կուսակցության ղեկավարության նախկին անդամ Խալիլ Աթաջայի խոսքերը, գրում է «Կոմերսանտ»-ը։
Կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը փետրվարին հայտնել էր ՔԱԿ-ի լուծարման և թուրքական իշխանությունների հետ զինված հակամարտությունը դադարեցնելու մտադրության մասին։ Դրանից հետո կուսակցությունն անցկացրել է երկու համագումար, որոնց ընթացքում մշակվել է հետագա ռազմավարությունը։ Արդյունքում՝ կուսակցության անդամների մեծ մասն աջակցել է խաղաղ կարգավորմանը և ինքնալուծարմանը։
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հիմնադրվել է 1978 թվականին՝ Թուրքիայում քրդերի ազգային իրավունքները պաշտպանելու նպատակով։ 1984 թվականից կուսակցությունը սկսել է զինված պարտիզական պայքար Թուրքիայի պաշտոնական ղեկավարության դեմ և հանդես է եկել հանրապետության կազմում քրդական ինքնավարության ստեղծման օգտին։ 2000-ականների սկզբին այն ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն Թուրքիայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի տարածքում։
Այս տարվա մարտին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին մեղադրեցին Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ համագործակցության մեջ։ Նա հեռացվել է պաշտոնից և գտնվում է կալանքի տակ։