Հանուն երեխաների առողջության. Սիմֆոնիկ ռոք համերգի ողջ հասույթն ուղղվելու է բարեգործությանը

04.04.2025, 18:41
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը նախաձեռնել է «Սիմֆոնիկ ռոք` հանուն երեխաների առողջության» համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ համախմբելով լեգենդար ռոքի մեղեդիները սիմֆոնիկ վերարտադրության մեջ
Հանուն երեխաների առողջության. Սիմֆոնիկ ռոք համերգի ողջ հասույթն ուղղվելու է բարեգործությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը նախաձեռնել է «Սիմֆոնիկ ռոք` հանուն երեխաների առողջության» համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ համախմբելով լեգենդար ռոքի մեղեդիները սիմֆոնիկ վերարտադրության մեջ, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։ 

Հատկանշական է, որ համերգը բարեգործական է․ ստացված ողջ հասույթն ուղղվելու է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժմանը: 

Համերգը կայանալու է ապրիլի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Տոմսերը հասանելի են այստեղ։

Ամերիաբանկը միացել է «Սիմֆոնիկ ռոք՝ հանուն երեխաների առողջության» բարեգործական համերգի նախաձեռնությանը՝ որպես գլխավոր հովանավոր։ 

Համերգային ծրագրում ներառված է 16 ստեղծագործություն՝ սիմֆոնիկ նվագախմբի և էլեկտրական կիթառի համար։ Մասնավորապես, սիմֆոնիկ մեկնաբանությամբ կներկայացվեն The Beatles, Queen, Pink Floyd, Deep Purple, Scorpions, Led Zeppelin, System of a Down և այլ խմբերի հանրահայտ կատարումները։

Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, մենակատար՝ Վարդան Գաբոյան (կիթառ)։ 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ 

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: