416.92
4.78
387.22
+28
Եղանակը Երևանում
Հայ

ԴիԿապրիոն մեկնաբանել է իր հաղթանակը

12:00
29 Փետրվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն, ով արժանացավ «Օսկարի» «Լավագույն դերասան» անվանակարգում, բեմում ելույթի ժամանակ շնորհակալություն է հայտնել կինոակադեմիային և իր գործընկերներին, ինչպես նաև հիշեցրել է կլիմայական խնդիրների մասին։ Դերասանի խոսքերը մեջբերում է Lenta.ru–ն` հղում անելով Reuters–ին։

«Եկե՛ք չընդունենք մեր մոլորակը որպես արդեն իսկ տրված մի բան: Ես չեմ ընդունում նաև այսօրվա պարգևատրումն այդկերպ: Կլիմայական փոփոխություններն իրական են, դա տեղի է ունենում հենց հիմա: Մենք պետք է միասին աշխատենք», – նշել է ԴիԿապրիոն։

Լեոնարդո ԴիԿապրիոն` «Լավագույն դերասան»>>

ԴիԿապրիոն ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փրկվածը» (The Revenant) ֆիլմում մարմնավորել է որսորդ Հյու Գլասսի կերպարը։ ԴիԿապրիոն արդեն վեցերորդ անգամ էր առաջադրվում «Օսկարի»։

«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել էին նաև Բրայան Քրենսթոնը («Թրամբո»), Մեթ Դեյմոն («Մարսեցին»), Մայքլ Ֆասբենդերը («Սթիվ Ջոբս») և Էդդի Ռեդմեյնը («Աղջիկը Դանիայից»)։

Մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն երկրորդ անգամ արժանացավ «Օսկարի» «Լավագուն ռեժիսոր» անվանակարգում։

Ինյարիտուի հետ «Օսկարի» համար պայքարում էին Թոմաս Մաքքարթին («Ուշադրության կենտրոնում»), Ադամ Մաքքեյը («Իջեցման խաղ»), Ջորջ Միլլերը («Խենթ Մաքսը. Զայրույթի ճանապարհը») և Լեոնարդ Աբրահամսոնը («Սենյակ»)։

ԴիԿապրիոն հետաքրքրվում է բնապահպանական հարցերով, նա 1998 թ.–ին հիմնադրել է սեփական բնապահպանական հիմնադրամը։ Կազմակերպությունն աջակցում է Կալիֆոռնիայում իրականացվող մի շարք նախագծերի, վեբ–կայքի միջոցով քարոզում է բնապահպանական ակցիաները։ Դերասանին, մասնավորապես, մտահոգում է ամուրյան վագրերի պահպանման և պոպուլյացիայի ավելացման հարցը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար