Լեոնարդո ԴիԿապրիոն` «Լավագույն դերասան»

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Լեոնարդո ԴիԿապրիոն առաջին անգամ արժանացել է «Օսկարի» «Լավագույն դերասան» անվանակարգում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
ԴիԿապրիոն ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փրկվածը» (The Revenant) ֆիլմում մարմնավորել է որսորդ Հյու Գլասսի կերպարը։ ԴիԿապրիոն արդեն վեցերորդ անգամ էր առաջադրվում «Օսկարի»։
«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել էին նաև Բրայան Քրենսթոնը («Թրամբո»), Մեթ Դեյմոն («Մարսեցին»), Մայքլ Ֆասբենդերը («Սթիվ Ջոբս») և Էդդի Ռեդմեյնը («Աղջիկը Դանիայից»)։
Մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն երկրորդ անգամ արժանացավ «Օսկարի» «Լավագուն ռեժիսոր» անվանակարգում։
Ինյարիտուի հետ «Օսկարի» համար պայքարում էին Թոմաս Մաքքարթին («Ուշադրության կենտրոնում»), Ադամ Մաքքեյը («Իջեցման խաղ»), Ջորջ Միլլերը («Խենթ Մաքսը. Զայրույթի ճանապարհը») և Լեոնարդ Աբրահամսոնը («Սենյակ»)։
«Օսկար» մրցանակաբաշխությունն անցկացվել է Հոլիվուդի «Դոլբի» թատրոնում։ –0–