Զովացուցիչ տրամադրություն. Երևանում անձրևներ են սպասվում

07.06.2019, 10:22
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Զովացուցիչ տրամադրություն. Երևանում անձրևներ են սպասվում
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, հունիսի 7–11–ին կեսօրից հետո հանրապետության մարզերի մեծամասնությունում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին կլինի հարավ–արևելյան` 3-8 մետր վայրկյան, ամպրոպի ժամանակ քամու պոռթկումները կարող են հասնել վայրկյանում 20-25 մետրի։

Օդի ջերմաստիճանը հունիսի 7-8–ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում առաջիկա հինգ օրերին երեկոյան ժամերին կանխատեսվում են ամպրոպային կարճատև անձրևներ։

Ուրբաթ օրը մայրաքաղաքում օդը կտաքանա մինչև 32-34 աստիճան, իսկ շաբաթ օրից մինչև երեքշաբթի սնդիկի սյունը ցույց կտա 30-32 աստիճան տաքություն։ -0-