Զեյնալյան. Հայաստանի երկու ՔԿՀ-ներ ամբողջությամբ կվերակառուցվեն

03.11.2018, 14:19
Նրա խոսքով, նաև անհրաժեշտ է ներդնել էլեկտրոնային թևնոցների մեխանիզմը:
Զեյնալյան. Հայաստանի երկու ՔԿՀ-ներ ամբողջությամբ կվերակառուցվեն
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը շաբաթ հայտնեց, որ առնվազն երկու քրեակատարողական հիմնարկներ, այն է` «Նուբարաշենը» և «Գորիսը», ենթակա են փոփոխման, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը:

«Այս պահին կառավարություն է Պահուստային ֆոնդից միջոցների հատկացման որոշման նախագիծը: Մենք նաև հաջորդ տարվա բյուջեի ծախսային հատվածում 1 մլրդ դրամ նախատեսել «Գորիս» ՔԿՀ-ի փոխարեն նոր բանտ հիմնելու նպատակով այն դեպքում, երբ ընդհանուր գումարը գնահատվում էր 4 մլրդ դրամ, բայց բյուջետային միջոցների սահմանափակ լինելու պատճառով այդ գումարներն առայժմ չեն ընդգրկվել բյուջեում», - ասաց նա:

Загружается новость ... "Право"

Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ տարբեր կառույցներում մշտապես տարվում են վերականգնողական աշխատանքներ, իսկ հնարավոր տնտեսման դեպքում կիրականացվեն հիմնանորոգումներ:

«Մեզ նաև անհրաժեշտ է էլեկտրոնային թևնոցներ ներդնել նախնական կալանքի տակ գտնվող մարդկանց թիվը կրճատելու համար: Այդ մեխանիզմը ներդնելու համար կպահանջվի շուրջ 300 հազար դոլար», - ասաց Զեյնալյանը: -0-